1Եւ բաղարջակերաց տօնը մօտեցաւ, որ զատիկ է կոչվում։
2Եւ քահանայապետները եւ դպիրները որոնում էին, թէ ինչպէս սպանեն նորան. որովհետեւ ժողովրդիցը վախենում էին։
3Սատանան էլ մտաւ Իսկարիովտացի ասուած Յուդայի մէջ, որ տասնեւերկուսի թուիցն էր։
4Եւ գնաց քահանայապետների եւ իշխանների հետ խօսք կապեց, թէ նորան ինչպէս մատնէ նորանց։
5Եւ նորանք ուրախացան եւ խոստացան արծաթ տալ նորան։
6Եւ նա խօսք տուաւ եւ յարմար ժամանակ էր որոնում՝ որ նորան մատնէ նորանց առանց ամբոխի։
7Եւ բաղարջակերաց օրն եկաւ, որ նորանում պէտք էր զատիկը մորթել։
8Եւ Պետրոսին եւ Յովհաննէսին ուղարկեց եւ ասեց. Գնացէք զատիկը պատրաստեցէք մեզ համար որ ուտենք, եւ նորանք ասեցին.
9Ի՞նչտեղ ես կամենում, որ պատրաստենք։
10Նա էլ ասեց նորանց. Ահա երբոր քաղաքը կ’մտնէք, մի մարդ կ’պատահի ձեզ, որ ջրի կուժ է կրում. նորա ետեւից գնացէք այն տունն, ուր որ նա կ’մտնէ։
11Եւ տան տիրոջն ասեցէք. Վարդապետն ասում է քեզ, Ո՞ւր է այն օթեւանը, ուր ես զատիկն ուտեմ իմ աշակերտների հետ։
12Եւ նա ձեզ մի մեծ վերնատուն ցոյց կ’տայ սարքուած. այնտեղ պատրաստեցէք։
13Եւ նորանք գնացին այնպէս գտան, ինչպէս որ ասեց նորանց. եւ զատիկը պատրաստեցին։
14Եւ երբոր ժամն եղաւ, նա սեղան նստեց. եւ տասնեւերկու առաքեալներն էլ նորա հետ։
15Եւ նորանց ասեց. Ցանկանալով ցանկացայ՝ այս զատիկը ձեզ հետ ուտել իմ չարչարուելուցն առաջ։
16Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ սորանից էլ երբէք չեմ ուտիլ, մինչեւ որ կատարուի Աստուծոյ արքայութիւնումը։
17Եւ բաժակն առաւ՝ գոհացաւ եւ ասեց. Առէք դորան եւ ձեր միջումը բաժանեցէք։
18Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ որթի բերքիցն էլ չեմ խմիլ, մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնը գայ։
19Եւ հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար։
20Այնպէս էլ ընթրիքից յետոյ բաժակն առաւ, եւ ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է։
21Սակայն ահա իմ մատնողի ձեռքն ինձ հետ սեղանի վերայ է։
22Եւ մարդի Որդին գնում է ինչպես սահմանուած է. բայց վայ այն մարդին, որի ձեռովը կ’մատնուի։
23Եւ նորանք սկսեցին հարցուփորձ անել իրանց մէջ, թէ իրանցից ո՞վ է արդեօք նա, որ այն բանը գործելու է։
24Նորանց միջումը մի վէճ էլ եղաւ, թէ իրանցից ո՞վ պիտի մեծ համարուի։
25Եւ նա ասեց նորանց. Ազգերի թագաւորները տիրապետում են նորանց վերայ, եւ նորանց վերայ իշխանութիւն անողները բարերար են կոչվում։
26Բայց դուք ոչ այնպէս. այլ ձեր միջի մեծը՝ թող փոքրագոյնի պէս լինի, եւ առաջնորդը ծառայողի պէս։
27Որովհետեւ ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը թէ ծառայողը. չէ՞ որ սեղան նստողը. բայց ես ձեր միջումը ծառայողի պէս եմ։
28Իսկ դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։
29Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց.
30Որ ուտէք եւ խմէք իմ սեղանի վերայ իմ արքայութիւնումը, եւ աթոռների վերայ նստէք՝ Իսրայէլի տասնեւերկու ցեղերին դատաստան անելու համար։
31Եւ Տէրն ասեց. Սիմօն, Սիմօն. ահա սատանան ձեզ ուզեց, որ մաղէ ցորենի պէս.
32Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հաւատքը չ’պակասի. եւ դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր։
33Նա էլ ասեց նորան. Տէր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտը եւ մահն էլ գնալու։
34Եւ նա ասեց. Ասում եմ քեզ, Պետրոս, այսօր հաւը չի խօսիլ, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ թէ ինձ չ’գիտես։
35Եւ նորանց ասեց. Երբոր ուղարկեցի ձեզ առանց քսակի, եւ պարկի եւ կօշիկների, մի՞թէ կարօտացաք մի բանի։
36Նորանք էլ ասեցին. Ոչինչի. Ապա ասեց նորանց. Բայց հիմա քսակ ունեցողը թող առնէ, այնպէս էլ պարկը. Եւ չ’ունեցողը՝ թող իր հանդերձը ծախէ եւ իրան համար սուր առնէ։
37Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ դեռ այս գրուածն էլ պէտք է կատարուի ինձանում, թէ Անօրէնների հետ համարուեցաւ. որովհետեւ ինչ որ ինձ համար ասուած է, կատարվում է։
38Նորանք էլ ասեցին. Տէր, ահա այստեղ երկու սուր կայ. Եւ նա ասեց նորանց. Բաւական է։
39Եւ դուրս ելաւ իր սովորութեան պէս գնաց Ձիթենեաց սարը, եւ աշակերտներն էլ նորա ետեւից գնացին։
40Եւ երբոր այն տեղը հասաւ, նորանց ասեց. Աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։
41Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում,
42Եւ ասում. Հայր, եթէ կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի։
43Եւ հրեշտակ երեւեցաւ նորան երկնքիցը, եւ զօրացնում էր նորան. եւ նա տագնապի մէջ լինելով, աւելի եռանդով էր աղօթք անում։
44Եւ նորա քրտինքն էր ինչպէս արիւնի կաթիլներ, որ թափվում են երկրի վերայ։
45Եւ աղօթքիցը վերկացաւ եկաւ իր աշակերտների մօտ, եւ նորանց քնի մէջ գտաւ տրտմութիւնից.
46Եւ ասեց նորանց. Ի՞նչու էք քնում. վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք։
47Եւ նա տակաւին խօսելիս, ահա մի ամբոխ. եւ Յուդա կոչուածը՝ այն տասնեւերկուսիցը մէկը՝ գնում էր նորանց առաջին. եւ մօտեցաւ Յիսուսին, որ համբուրէ նորան.
48Յիսուսն էլ նորան ասեց. Յուդա, համբոյրո՞վ ես մարդի Որդին մատնում։
49Երբոր նորա հետ լինողները տեսան, թէ ինչ է լինելու, նորան ասեցին. Տէր, սրով զարկե՞նք։
50Եւ նորանցից մէկը քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց։
51Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. թող տուէք մինչ այս. եւ նորա ականջին դպաւ եւ բժշկեց նորան։
52Եւ Յիսուսն ասեց իրան վերայ եկած քահանայապետներին եւ տաճարի իշխաններին եւ ծերերին. Ինչպէս մի աւազակի՞ վերայ դուրս եկաք սրերով եւ բիրերով։
53Ես որ ամեն օր ձեզ հետ էի տաճարումը, ձեռք չ’ձգեցիք ինձ վերայ. բայց սա ձեր ժամն է եւ խաւարի իշխանութիւնը։
54Եւ նորան բռնեցին տարան, եւ մտցրին քահանայապետի տունը. Պետրոսն էլ հեռուանց գնում էր նորա ետեւից։
55Եւ երբոր սրահի մէջ կրակ էին վառել եւ չորս կողմով նստել, Պետրոսն էլ նստեց նորանց միջումը։
56Մի աղախին տեսնելով նորան՝ լոյսի մօտ նստած, դիտեց նորա վերայ եւ ասեց. Սա էլ նորա հետ էր։
57Բայց նա ուրացաւ եւ ասեց. Ով կին, ես նորան չ’գիտեմ։
58Եւ քիչ մի յետոյ ուրիշը տեսաւ նորան եւ ասեց. Դու էլ նորանցից ես. Պետրոսն էլ ասեց. Ով մարդ, չեմ։
59Եւ մէկ ժամի չափ էլ որ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. Ճշմարիտ որ սա էլ նորա հետ էր. որովհետեւ Գալիլեացի է։
60Պետրոսն էլ ասեց. Մարդ, ես չ’գիտեմ, թէ դու ի՛նչ ես ասում. եւ իսկոյն նա դեռ ասելիս՝ հաւը խօսեց։
61Եւ Տէրը դարձաւ մտիկ տուաւ Պետրոսին, եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասեց նորան, թէ Մինչեւ հաւի խօսելը, երեք անգամ կ’ուրանաս ինձ։
62Եւ Պետրոսը դուրս գնաց դառնապէս լացաւ։
63Եւ Յիսուսին պահող մարդիկը ծաղր էին անում նորան եւ ծեծում։
64Եւ նորա աչքերը ծածկում էին եւ երեսին զարկում, եւ նորան հարցնում էին եւ ասում. Մարգարէացիր՝ ո՞վ է նա, որ քեզ զարկեց։
65Եւ ուրիշ շատ բաներ էլ հայհոյանքով խօսում էին նորա դէմ։
66Եւ երբոր առաւօտ եղաւ, ժողովրդի ծերակոյտը` քահանայապետները եւ դպիրները ժողովուեցան, եւ նորան հանեցին տարան իրանց ատեանը, եւ ասեցին. Եթէ դու Քրիստոսն ես, ասիր մեզ։
67Եւ նորանց ասեց. Եթէ ասեմ ձեզ, դուք չէք հաւատալ։
68Եւ եթէ ձեզ հարցնեմ էլ, ինձ պատասխան չէք տալ, կամ ինձ արձակել։
69Բայց այսուհետեւ մարդի Որդին նստած կ’լինի Աստուծոյ զօրութեան աջ կողմը։
70Եւ ամենքն ասեցին. Ուրեմն դո՞ւ Աստուծոյ Որդին ես. եւ նա ասեց նորանց. Դուք էք ասում, որ ես եմ։
71Նորանք էլ ասեցին. Էլ ի՞նչ պէտք է մեզ վկայութիւն, որ մենք ինքներս լսեցինք դորա բերանիցը։