Leviticus 26AA1896

1Դուք ձեզ համար չաստուածներ եւ կուռքեր չշինէք, եւ ձեզ համար արձաններ չկանգնեցնէք, եւ պատկերաւոր կոթող չդնէք՝ ձեր երկրի մէջ նորան երկրպագութիւն անելու համար. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։

2Իմ շաբաթները պահէք, եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։

3Եթէ իմ կանոններովը գնաք, եւ իմ պատուիրանքները պահէք՝ եւ նորանց գործ դնէք,

4Ես էլ ձեր անձրեւները կտամ իրանց ժամանակին, եւ երկիրն իր արդիւնքը կտայ, եւ դաշտի ծառերն իրանց պտուղը կտան.

5Եւ ձեր կալը կհասնէ մինչեւ այգեկութը, եւ այգեկութը մինչեւ վարելու ժամանակը կհասնէ. Եւ ձեր հացը կուշտ կուտէք, եւ ձեր երկրի մէջ ապահովութեամբ կբնակուէք։

6Եւ ես խաղաղութիւն կտամ երկրին, եւ հանգիստ կպառկէք, եւ մի վախեցնող չի լինիլ. Եւ ես կվերջացնեմ երկրիցը չար գազաններին, եւ ձեր երկրիցը սուր չի անցնիլ։

7Եւ ձեր թշնամիներին կհալածէք, եւ նորանք սրով կընկնեն ձեր առաջին։

8Եւ ձեզանից հինգը հարիւրին պիտի հալածէ, եւ ձեզանից հարիւրը բիւրին պիտի հալածէ, եւ ձեր թշնամիները սրով պիտի ընկնեն ձեր առաջին։

9Եւ ձեզ վերայ կնայեմ, եւ ձեզ կաճեցնեմ եւ կշատացնեմ, եւ ձեզ հետ կհաստատեմ իմ ուխտը։

10Եւ հին պաշար կուտէք, եւ հինը եկող նորի առջեւից դորս կհանէք։

11Եւ ես իմ խորանը ձեր մէջ կդնեմ, եւ իմ հոգին ձեզանից չի զզուիլ.

12Եւ ձեր մէջը ման կգամ, եւ ձեզ համար Աստուած կլինեմ, եւ դուք ինձ համար ժողովուրդ կլինէք։

13Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտացիների երկրիցը հանեցի, որ նորանց ծառայ չլինէք, եւ ձեր լուծի կապերը փշրեցի, եւ ձեզ բարձրագլուխ ման ածեցի։

14Բայց եթէ ինձ չլսէք եւ այս բոլոր պատուիրանքները չկատարէք,

15Եւ իմ կանոններն անարգէք, եւ ձեր հոգին իմ դատաստաններիցը զզուի, որ իմ բոլոր պատուիրանքները չանէք, եւ իմ ուխտը դրժէք.

16Ես էլ սա կանեմ ձեզ, ձեր վերայ կուղարկեմ տագնապ եւ ծիւրական ախտը եւ տենդը՝ որ աչք են փչացնում եւ հոգի մաշում, եւ ձեր սերմը դարտակ տեղը կսերմէք. Որովհետեւ ձեր թշնամիները կուտեն նորան,

17Եւ իմ երեսը ձեզ վերայ կդարձնեմ, եւ ձեր թշնամիների առաջին կսպանուիք. Եւ ձեզ ատողները կիշխեն ձեզ վերայ, եւ կփախչէք առանց մէկը ձեզ հալածելու։

18Եւ եթէ մինչեւ այսքանը ինձ չլսէք, այն ժամանակ ձեր մեղքերի համար ձեզ եօթնապատիկ կպատժեմ.

19Եւ ձեր զօրութեան հպարտութիւնը կկոտրեմ, եւ ձեր երկինքը երկաթի պէս՝ եւ ձեր երկիրը պղնձի պէս կանեմ։

20Եւ ձեր ոյժը դարտակ տեղը կվերջանայ, եւ ձեր երկիրն իր արդիւնքը չի տալ, եւ երկրի ծառերն իրանց պտուղը չեն տալ։

21Եւ եթէ դուք ինձ հետ խոտորնակ վարուիք, եւ չուզէք ինձ լսել, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ եօթնապատիկ հարուածք կաւելացնեմ ձեզ վերայ։

22Եւ ձեզ վերայ կուղարկեմ դաշտի գազանները, եւ ձեզ անզաւակ կանեն, եւ ձեր անասունները կջարդեն, եւ ձեզ կքիչացնեն. Եւ ձեր ճանապարհները անապատ կը դառնան։

23Եւ եթէ սորանցով էլ չխրատուիք ինձանից եւ ինձ հետ խոտորնակ վարուիք,

24Այն ժամանակ ես էլ ձեզ հետ խոտորնակ կվարուիմ, եւ ես էլ ձեր մեղքերի համար եօթնապատիկ կպատժեմ ձեզ։

25Եւ ձեզ վերայ կուղարկեմ իմ ուխտի վրէժն առնող սուրը, եւ ձեր քաղաքների մէջ կժողովուիք, եւ ձեր մէջը ժանտախտ կուղարկեմ, եւ թշնամու ձեռքը կմատնուիք։

26Ես ձեր հացի ցուպը կոտրելիս՝ տասը կնիկ մէկ թոնիրում կթխեն ձեր հացը, եւ ձեր հացը կշռով ետ կտրուի ձեզ. Եւ կուտէք ու չէք կշտանալ։

27Եւ եթէ սորանցով էլ ինձ չլսէք, այլ խոտորնակ վարուիք ինձ հետ,

28Այն ժամանակ ես էլ ձեզ հետ բարկութեամբ խոտորնակ կվարուիմ, եւ ձեր մեղքերի համար եօթնպատիկ կպատժեմ ձեզ.

29Եւ ձեր որդիների միսը կուտէք, եւ ձեր աղջկանց միսը կուտէք։

30Եւ ձեր բարձր տեղերը կքանդեմ եւ ձեր արեգական կուռքերը կփչացնեմ, եւ ձեր դիակները ձեր կուռքերի դիակների վերայ կդնեմ, եւ իմ անձը ձեզանից պիտի զզուի։

31Եւ ձեր քաղաքները աւերակ՝ եւ ձեր սուրբ տեղերը ամայի կանեմ, եւ ձեր անոյշ հոտը չեմ հոտոտալ։

32Եւ երկիրը ամայի կանեմ, եւ այնտեղ բնակուող ձեր թշնամիները կզարմանան նորա վերայ։

33Եւ ձեզ ազգերի մէջ կցրուեմ, եւ ձեր ետքից սուր կքաշեմ, եւ ձեր երկիրը ամայի կլինի, եւ ձեր քաղաքները աւերակ կլինեն։

34Այն ժամանակ երկիրն իր ամայութեան բոլոր օրերն իր շաբաթները կվայելէ, եւ դուք ձեր թշնամիների երկրումը կլինիք. Երկիրն այն ժամանակ հանգիստ լինելով՝ իր շաբաթները կհաճեցնէ.

35Իրան ամայութեան բոլոր օրերը պիտի հանգստանայ. Որովհետեւ ձեր շաբաթներումը չէ հանգստացել, երբոր նորա վերայ բնակվում էիք։

36Եւ ձեզանից մնացեալների սրտին թողում կբերեմ իրանց թշնամիների երկիրներումը, եւ քամուց շարժուած տերեւի ձայնը պիտի հալածէ նորանց, եւ սուրի բերանից փախչելու պէս՝ պիտի փախչեն նորանք, եւ հալածող չեղած՝ պիտի ընկնեն։

37Եւ սուրի երեսից փախչելու պէս իրար վերայ պիտի ընկնեն՝ հալածող չեղած, եւ պիտի չկարողանաք ձեր թշնամիների առաջին կանգնել։

38Եւ ազգերի մէջ պիտի կորչէք, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ պիտի ուտէ։

39Եւ ձեզանից մնացեալներն իրանց անօրէնութիւնովը պիտի հալուին ձեր թշնամիների երկիրներումը. Նաեւ իրանց հայրերի անօրէնութիւններովը մէկտեղ պիտի հալուին։

40Եւ եթէ խոստովանեն իրանց անօրէնութիւնը եւ իրանց հայրերի անօրէնութիւնը՝ իրանց ինձ դէմ գործած յանցանքների համար, եւ նաեւ թէ ինձ հետ խոտորնակ են վարուել,

41Որ նաեւ ես նորանց հետ խոտորնակ վարուեցի, եւ նորանց իրանց թշնամիների երկիրը տարի. Եթէ այն ժամանակ նորանց անթլփատ սիրտը խոնարհուի եւ իրանց անօէնութեանը պատժին յօժարուեն.

42Այն ժամանակ կյիշեմ Յակոբի հետ արած իմ ուխտը, նաեւ Իսահակի հետ արած իմ ուխտը, եւ Աբրահամի հետ արած իմ ուխտը կյիշեմ, եւ այն երկիրն էլ կյիշեմ։

43Եւ այն երկիրը պիտի թողուի նորանցից, եւ իր շաբաթները պիտի հաճեցնէ, նորանցից ամայի մնալիս. Եւ նորանք իրանց անօրէնութեանը պատիժ պիտի յօժարեն. Հէնց բուն նորա համար որ իմ դատաստաններն անարգեցին, եւ նորանց հոգիներն իմ կանոններիցը զզուեցին։

44Բայց եւ այսու ամենայնիւ երբոր իրանց թշնամիների երկրումը լինեն, նորանց չեմ մերժիլ, եւ նորանցից չեմ զզուիլ նորանց բոլորովին կորցնելու՝ եւ նորանց հետ արած ուխտս ջնջելու չափ. Որովհետեւ ես եմ Եհովան նորանց Աստուածը։

45Բայց նորանց համար պիտի յիշեմ նախնիքի ուխտը, որոնց Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ ազգերի առաջին նորանց Աստուած լինելու համար. Ես եմ Եհովան։

46Սորանք են այն կանոնները եւ դատաստանները եւ օրէնքները՝ որ Եհովան տուաւ իրան եւ Իսրայէլի որդկանց մէջտեղը Սինա սարումը Մովսէսի ձեռքով։

Choose Translation

Switch translation for Leviticus 26.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.