John 5AA1896

1Սորանից յետոյ տօն էր Հրէաների. եւ Յիսուսը վեր ելաւ Երուսաղէմ։

2Եւ Երուսաղէմում Ոչխարաց դռան մօտ մի աւազան կայ, որ Եբրայեցերէն Բեթհեզդա է կոչվում, որ հինգ սրահ ունի։

3Նորանցում խիստ շատ հիւանդներ կային՝ պառկած. կոյրեր, կաղեր, չորացածներ, [որ ջրի շարժուելուն էին սպասում։

4Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն աւազանը եւ ջուրը շարժում. եւ ջրի շարժուելուց յետոյ նորա մէջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիւանդութիւն էլ որ ունենար։]

5Եւ այնտեղ մի մարդ կար, որ երեսունեւութ տարի էր հիւանդութեան մէջ։

6Երբոր Յիսուսը նորան պառկած տեսաւ, եւ գիտաց, թէ արդէն շատ ժամանակից է, նորան ասեց. Կամենո՞ւմ ես առողջ լինիլ։

7Հիւանդը պատասխանեց նորան. Տէր, մարդ չունիմ, որ երբոր ջուրը շարժվում է՝ ինձ աւազանի մէջ գցէ. եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մէջը։

8Յիսուսը նորան ասեց. Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ։

9Եւ մարդն իսկոյն ողջացաւ, եւ վեր առաւ իր մահիճը եւ ման էր գալիս. եւ օրը շաբաթ էր։

10Հրէաներն էլ ասեցին բժշկուածին. Շաբաթ է. արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնես։

11Նա պատասխանեց նորանց. Նա՝ որ ինձ բժշկեց, նա ասեց ինձ. Մահիճդ առ եւ ման եկ։

12Արդ հարցրին նորան եւ ասեցին. Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասեց. Մահիճդ առ եւ ման եկ։

13Բայց բժշկուածը չգիտէր թէ ո՛վ է. որովհետեւ Յիսուսը այն տեղի ամբոխի պատճառովը խոյս տուաւ։

14Սորանից յետոյ Յիսուսը նորան գտաւ տաճարումը՝ եւ նորան ասեց. Ահա առողջացար, այլեւս չմեղանչես, որ էլ աւելի չար բան չլինի քեզ։

15Մարդը գնաց եւ Հրէաներին պատմեց, թէ Յիսուսն է, որ նորան առողջացրել է։

16Եւ նորա համար Հրէաները Յիսուսին հալածում էին, եւ ուզում էին նորան սպանել, որ շաբաթ օրն անում էր այն բանը։

17Եւ Յիսուսը պատասխանեց նորանց. Իմ Հայրը մինչեւ հիմա գործում է, եւ ես էլ գործում եմ։

18Նորա համար Հրէաներն էլ աւելի ուզում էին սպանել նորան. որ ոչ թէ միայն շաբաթ օրն էր քանդում, այլ Աստուծուն էլ իրան Հայր էր ասում, իր անձն Աստուծուն հաւասար անելով։

19Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հօրն անելիս. որովհետեւ ինչ որ նա անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում։

20Որովհետեւ Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան ցոյց է տալիս նորան, որ ինքն անում է, եւ սորանցից էլ աւելի մեծ մեծ գործեր ցոյց կտայ նորան, որ դուք զարմանաք։

21Որովհետեւ ինչպէս որ Հայրը մեռելներին յարուցանում է եւ կենդանի անում, այնպէս էլ Որդին, որոնց որ կամենում է, կենդանի է անում։

22Որովհետեւ Հայրը ոչ մէկին էլ չէ դատում, այլ ամեն դատաստանը տուաւ Որդուն.

23Որ ամենքը պատուեն Որդուն, ինչպէս որ պատուում են Հօրը. Որդուն չպատուողը՝ Հօրն էլ չէ պատուում, որ ուղարկեց նորան։

24Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ իմ խօսքը լսողը, եւ ինձ ուղարկողին հաւատացողը, յաւիտենական կեանք ունի. եւ դատաստան չի մտնիլ, այլ մահիցը փոխուեցաւ դէպի կեանք։

25Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ թէ ժամանակ կգայ՝ եւ հիմա է, որ մեռելներն Աստուծոյ Որդու ձայնը կլսեն, եւ լսողները կապրին։

26Որովհետեւ ինչպէս որ Հայրն իր անձումը կեանք ունի, այնպէս էլ Որդուն տուաւ՝ որ իր անձումն կեանք ունենայ։

27Եւ նորան իշխանութիւն տուաւ, որ դատաստան էլ անէ. որովհետեւ մարդի Որդի է։

28Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կգայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կլսեն։

29Եւ դուրս կգան նորանք որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը։

30Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է. որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը։

31Եթէ ես ինձ համար վկայեմ, իմ վկայութիւնը ճշմարիտ չէ։

32Ուրիշն է որ ինձ համար վկայում է. եւ ես գիտեմ որ ճշմարիտ է այն վկայութիւնը, որ վկայում է ինձ համար։

33Դուք ուղարկեցիք Յովհաննէսի մօտ. եւ նա վկայութիւն տուաւ ճշմարտութեանը։

34Իսկ ես ոչ թէ մարդկանցից եմ առնում վկայութիւնը. այլ սա ասում եմ, որ դուք ապրիք։

35Նա այն ճրագն էր՝ որ վառվում էր եւ լոյս էր տալիս. եւ դուք կամեցաք մի առ ժամանակ ուրախանալ նորա լոյսովը։

36Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունիմ քան թէ Յովհաննէսը, այսինքն այն գործերն, որ Հայրն ինձ տուաւ, որ կատարեմ նորանց. նոյն այն գործերն՝ որ գործում եմ, ինձ համար վկայում են, թէ Հայրն ուղարկեց ինձ։

37Եւ ինձ ուղարկող Հայրն ինքն ինձ համար վկայեց. դուք ոչ նորա ձայնը լսեցիք երբէք, եւ ոչ նորա կերպարանքը տեսաք.

38Եւ ոչ նորա խօսքն ունիք բնակուած ձեզանում. որովհետեւ այն որ նա ուղարկեց դուք չէք հաւատում նորան։

39Քննեցէք գրքերը որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են։

40Եւ դուք չէք կամենում ինձ մօտ գալ, որ կեանք ունենաք։

41Ես մարդկանցից փառք չեմ առնում։

42Բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստուծոյ սէրը չունիք ձեր անձերումը։

43Ես իմ Հօր անունովն եկայ, եւ ինձ չէք ընդունում. եթէ ուրիշը գայ իր անունովը, նորան կընդունիք։

44Ինչպէ՞ս կարող էք դուք հաւատալ, որ իրարից էք փառք առնում, եւ այն փառքը որ միայն Աստուածանից է, չէք որոնում։

45Մի կարծէք, թէ ես Հօր մօտ ամբաստանութիւն կանեմ ձեզանից. կայ որ ձեզանից ամբաստանութիւն է անում՝ Մովսէսը, որի վերայ դուք ձեր յոյսը դրել էք։

46Որովհետեւ եթէ դուք Մովսէսին հաւատայիք, ինձ էլ կհաւատայիք. որովհետեւ նա ինձ համար գրեց։

47Բայց եթէ նորա գրածներին չէք հաւատում, ինչպէ՞ս իմ խօսքերին կհաւատաք։

Choose Translation

Switch translation for John 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.