John 3AA1896

1Եւ Փարիսեցիներիցը մի մարդ կար՝ անունը Նիկոդեմոս՝ Հրէաների իշխան։

2Սա գիշերը Յիսուսի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ռաբբի, գիտենք որ Աստուածանից վարդապետ ես եկել. որովհետեւ ոչ ով չէ կարող այդ նշաններն անել՝ որ դու ես անում, եթէ Աստուած նորա հետ չլինի։

3Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։

4Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ինչպէ՞ս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։

5Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։

6Մարմնիցը ծնուածը մարմին է. եւ Հոգուցը ծնուածը հոգի է։

7Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։

8Քամին որտեղ ուզում է՝ փչում է, եւ նորա ձայնը լսում ես. բայց չգիտես թէ որտեղի՞ց է գալիս եւ որտե՞ղ է գնում. այսպէս է ամեն Հոգուցը ծնուածը։

9Նիկոդեմոսը պատասխանեց եւ ասեց նորան. Այդ ինչպէ՞ս կարող է լինիլ։

10Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես Իսրայէլի վարդապետը, եւ այս չգիտե՞ս։

11Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, թէ ինչ որ գիտենք՝ խօսում ենք, եւ ինչ որ տեսանք՝ վկայում ենք. եւ մեր վկայութիւնը չէք ընդունում։

12Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս կհաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։

13Եւ ոչ ով վեր չելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքումն է։

14Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ.

15Որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։

16Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։

17Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։

18Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չհաւատացողն արդէն դատապարտուած է. որովհետեւ չհաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։

19Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։

20Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չյանդիմանուին։

21Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան։

22Սորանից յետոյ եկաւ Յիսուսը եւ նորա աշակերտները Հրէաստանի երկիրը. եւ այնտեղ նորանց հետ մնում՝ եւ մկրտում էր։

23Եւ Յովհաննէսն էլ Այենոնումն էր մկրտում՝ Սաղեմի մօտ. որովհետեւ այնտեղ շատ ջուր կար. եւ գալիս էին եւ մկրտվում էին։

24Որովհետեւ Յովհաննէսը դեռ բանտի մէջ չէր գցուած։

25Արդ Յովհաննէսի աշակերտները Հրէաների հետ վեճ ունեցան մաքրութեան համար։

26Եւ Յովհաննէսի մօտ եկան եւ ասեցին նորան. Ռաբբի, նա որ Յորդանանի այն կողմումն էր քեզ հետ, որի համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամենքը նորա մօտ են գալիս։

27Յովհաննէսը պատասխանեց եւ ասեց. Մարդ չէ կարող ոչինչ վեր առնել, եթէ երկնքիցը տրուած չլինի նորան։

28Դուք ինքներդ վկայում էք ինձ համար, որ ասեցի ձեզ, թէ Ես Քրիստոսը չեմ, այլ թէ նորա առաջից ուղարկուած եմ։

29Հարսն ունեցողն է փեսայ. բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է եւ լսում է նորան, ուրախութիւնով ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ իմ այս ուրախութիւնը լցուած է։

30Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ։

31Վերեւից եկողն ամենից վեր է. երկրիցը լինողը երկրիցն է եւ երկրիցն է խօսում. երկնքից եկողն ամենից վեր է.

32Ինչ որ տեսաւ եւ լսեց, նա է վկայում. եւ նորա վկայութիւնը ոչ ով չէ ընդունում։

33Նորա վկայութիւնն ընդունողը կնքեց, թէ Աստուած ճշմարիտ է։

34Որովհետեւ նա որին Աստուած ուղարկեց, Աստուծոյ բանն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին չափով չէ տալիս։

35Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան նորա ձեռն է տուել։

36Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. իսկ Որդուն չհնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։

Choose Translation

Switch translation for John 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.