John 1AA1896

1Սկզբումն էր Բանը. եւ Բանն Աստուծոյ մօտ էր. եւ Բանն Աստուած էր։

2Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։

3Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չեղաւ, ինչ որ եղաւ։

4Նորանով էր կեանքը, եւ կեանքը մարդկանց լոյսն էր։

5Եւ լոյսը խաւարումը լոյս է տալիս. եւ խաւարը չիմացաւ նորան։

6Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս։

7Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ. որ ամենքը նորանով հաւատան։

8Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ։

9Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը։

10Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չճանաչեց։

11Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չընդունեցին։

12Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։

13Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։

14Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։

15Յովհաննէսը վկայում է նորա համար. եւ աղաղակեց եւ ասեց, Սա էր, որի համար ասում էի, թէ՝ Ինձանից յետոյ եկողը, ինձանից առաջ եղաւ. որովհետեւ ինձանից առաջ էր։

16Եւ նորա լիութիւնիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։

17Որովհետեւ օրէնքը Մովսէսի ձեռովը տրուեցաւ. շնորհքը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ձեռովն եղաւ։

18Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել. բայց միածին Որդին, Հօր ծոցումը լինողը, նա պատմեց։

19Եւ այս է Յովհաննէսի վկայութիւնը, երբոր Հրէաներն Երուսաղէմից քահանաներ ու Ղեւտացիներ ուղարկեցին նորա մօտ, որ հարցնեն նորան, թէ՝ Դու ո՞վ ես։

20Եւ նա խոստովանեց եւ չուրացաւ. եւ խոստովանեց, թէ՝ Ես չեմ Քրիստոսը։

21Եւ նորան հարցրին. Ապա ո՞վ, Եղիա՞ն ես. եւ նա ասեց. Չեմ. Մարգարէ՞ն ես դու. եւ նա պատասխանեց, Ոչ։

22Արդ ասեցին նորան. Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քեզ համար։

23Ասեց. Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ՝ Ուղղեցէք Տիրոջ ճահապարհը, ինչպէս Եսայիա մարգարէն ասեց։

24Եւ ուղարկուածները Փարիսեցիներիցն էին։

25Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ապա ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու ոչ Քրիստոսն ես եւ ոչ Եղիան, եւ ոչ մարգարէն։

26Յովհաննէսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում. բայց ձեր միջումը կայ մէկը, որին դուք չգիտէք։

27Նա է ինձանից յետոյ եկողը, որ ինձանից առաջ եղաւ. որ ես արժանի չեմ, նորա կօշիկների կապը արձակելու։

28Սա Բեթաբարայումն եղաւ Յորդանանի այն կողմին ուր որ Յովհաննէսը մկրտում էր։

29Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը։

30Սա է, որի համար ես ասում էի, թէ Ինձանից յետոյ մի մարդ է գալիս, որ ինձանից առաջ եղաւ, որովհետեւ ինձանից առաջ էր։

31Եւ ես նորան չգիտէի. այլ որ նա յայտնի լինի Իսրայէլին, նորա համար ես եկայ ջրով մկրտելու։

32Եւ վկայեց Յովհաննէսը եւ ասեց թէ՝ Տեսնում էի Հոգին, որ աղաւնու պէս վայր էր գալիս երկնքիցը եւ նորա վերայ մնում։

33Եւ ես չգիտէի նորան. բայց նա որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ասեց ինձ թէ՝ Որի վերայ որ տեսնես Հոգին վայր է գալիս եւ նորա վերայ մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։

34Եւ ես տեսայ եւ վկայեցի թէ՝ Սա է Աստուծոյ Որդին։

35Հետեւեալ օրը դարձեալ կանգնած էր Յովհաննէսը, եւ նորա աշակերտներիցը երկուսը։

36Եւ մտիկ տուաւ Յիսուսին, որ ման էր գալիս, եւ ասեց. Ահա Աստուծոյ Գառը։

37Եւ այն երկու աշակերտները լսեցին նորանից՝ որ խօսում էր, եւ գնացին Յիսուսի ետեւից։

38Յիսուսն էլ դարձաւ նորանց տեսաւ, որ գնում էին իր ետեւից, եւ ասեց նորանց. Ի՞նչ էք ուզում. նորանք ասեցին նորան. Ռաբբի, (որ թարգմանուած ասվում է՝ վարդապետ.) որտե՞ղ ես կենում։

39Նորանց ասեց. Եկէք եւ տեսէք. եկան եւ տեսան թէ որտեղ էր կենում. եւ այն օրը նորա մօտ մնացին. ժամն էլ տասի մօտ էր։

40Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ այն երկուսից մէկն էր, որ Յովհաննէսիցը լսեցին եւ նորա ետեւից գնացին։

41Սա առաջ գտնում է իր Սիմօն եղբօրն եւ նորան ասում. Մեսիան գտել ենք, (որ թարգմանվում է Քրիստոս)։

42Եւ բերաւ նորան Յիսուսի մօտ. Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ եւ ասեց. Դու Սիմօնն ես՝ Յովնանի որդին. դու պիտի կոչուիս Կեփաս, (որ թարգմանվում է Պետրոս)։

43Հետեւեալ օրը կամեցաւ Յիսուսը դուրս գնալ Գալիլեա. եւ գտնում է Փիլիպպոսին, եւ ասում նորան. Իմ ետեւից եկ։

44Փիլիպպոսն էլ Բեթսայիդայիցն էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքիցը։

45Փիլիպպոսն էլ գտնում է Նաթանայէլին եւ ասում նորան. Նա որի մասին գրեց Մովսէսն օրէնքումը, եւ մարգարէներն էլ, գտանք՝ Յովսէփի որդի Յիսուսին՝ Նազարէթիցը։

46Եւ Նաթանայէլը նորան ասեց. Կարելի՞ որ Նազարէթիցը մի բարի բան լինի. Փիլիպպոսը նորան ասեց. Եկ եւ տես։

47Յիսուսը տեսաւ Նաթանայէլին իրան մօտ գալիս՝ եւ ասեց նորա համար. Ահա ճիշտ իսրայէլացի. որի մէջ նենգութիւն չկայ։

48Նաթանայէլն ասում է նորան. Ի՞նչ տեղից ես ճանաչում ինձ. Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած քեզ տեսայ որ թզենու տակն էիր.

49Նաթանայէլը պատասխանեց եւ ասեց. Ռաբբի, դու Աստուծոյ Որդին ես. դու ես Իսրայէլի թագաւորը։

50Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Որովհետեւ ես ասեցի քեզ թէ թզենու տակ տեսայ քեզ, հաւատո՞ւմ ես. սորանցից էլ աւելի մեծ բաներ կտեսնես։

51Եւ նորան ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետեւ կտեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակներին մարդի Որդու վերայ ելնելիս եւ իջնելիս։

Choose Translation

Switch translation for John 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.