Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 42

:
Armenian - AA1896
1 Եւ Յոբը պատասխանեց Եհովային ու ասեց.
2 Գիտեմ որ ամեն բան կարող ես. Եւ քո դիտաւորութիւնը չի արգիլուիլ.
3 Ո՞վ է նա որ խորհուրդը նսեմացնէ անիմաստ խօսքերով։ Իրաւ՝ խօսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չգիտէի։
4 Աղաչում եմ, լսիր որ խօսեմ, քեզ հարցնում եմ, եւ ինձ իմացրու.
5 Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։
6 Վասնորոյ նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ։
7 Եւ երբոր Եհովան այս խօսքերը Յոբին ասել էր, յետոյ Եհովան ասեց Եղիփազ Թեմանացիին. Իմ բարկութիւնը բորբոքուել է քեզ դէմ ու քո երկու ընկերների վերայ, որովհետեւ իմ մասին ուղիղ չխօսեցիք իմ ծառայ Յոբի նման։
8 Ուրեմն հիմա ձեզ համար եօթը զուարակ ու եօթը խոյ առէք ու գնացէք իմ ծառայ Յոբի մօտ, եւ ողջակէզ մատուցրէք ձեզ համար, ու իմ ծառայ Յոբը աղօթք անէ ձեզ համար. Որովհետեւ նորան եմ ընդունում, որպէսզի չհատուցնուի ձեզ ձեր յիմարութիւնը. Որովհետեւ իմ մասին ուղիղ չխօսեցիք իմ ծառայ Յոբի նման։
9 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին ու Սօփար Նաամացին գնացին ու արին ինչպէս որ Եհովան ասել էր իրանց. Եւ Եհովան ընդունեց Յոբին։
10 Եւ Եհովան ետ դարձրեց Յոբի գերութիւնը, երբոր նա իր ընկերների համար աղօթեց. Նաեւ Եհովան կրկնապատիկ աւելացրեց Յոբի բոլոր սրացուածքը։
11 Այն ժամանակ նորա մօտ եկան բոլոր նորա եղբայրներն ու քոյրերը եւ նորա բոլոր ճանաչները ու նորա հետ հաց կերան նորա տանը, եւ նորան ցաւակցելով մխիթարում էին նորան այն ամեն փորձանքների համար, որ Եհովան բերել էր նորա վերայ. Եւ իւրաքանչիւրը նորան մի կեսիթա եւ մի ոսկի օղ տուին։
12 Եւ Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի. Եւ նա ունեցաւ տասնեւչորս հազար ոչխար, եւ վեց հազար ուղտ, եւ հազար լուծ եզ, եւ հազար մատակ էշ։
13 Եւ նորան եղան եօթը որդիք եւ երեք աղջիկ։
14 Եւ մէկ աղջկան անունը Եմիմա, եւ երկրորդի անունը կասիա, եւ երրորդի անունը կերեն-հափուք դրաւ։
15 Եւ Յոբի աղջիկների պէս գեղեցիկ կանայք չէր գտնուիլ այն երկրումը. Եւ նորանց հայրը նորանց ժառանգութիւն տուաւ իրանց եղբայրների մէջ։
16 Եւ Յոբը սորանից յետոյ հարիւր քառասուն տարի ապրեց եւ տեսաւ իր որդիքն ու որդկանցը որդիքը՝ չորս սերունդ։
17 Եւ Յոբը մեռաւ ծերացած եւ օրերիցը կշտացած։