Job 27AA1896

1Եւ Յոբը շարունակեց իր առակը յառաջ տանել եւ ասեց.

2Կենդանի է իմ իրաւունքը մերժող Աստուածը, եւ իմ հոգին դառնացնող Ամենակարողը.

3Որ քանի որ տակաւին շունչս ինձանում է, եւ Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,

4Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չխօսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չխորհէ։

5Քաւ լիցի ինձ որ ձեզ արդարացնեմ, մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը։

6Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ թողուլ, իմ խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ։

7Ամբարշտի պէս լինի իմ թշնամին, ե իմ հակառակորդը անզգամի պէս։

8Վասն զի ի՞նչ է կեղծաւորի յոյսը, (թէեւ հարուստ էլ լինի,) երբոր Աստուած հանէ նորա հոգին։

9Մի՞թէ նորա աղաղակը կլսէ Աստուած, երբոր նորա վերայ նեղութիւն գայ։

10Կամ թէ նա Ամենակարողովը ուրախանալո՞ւ է. Ամեն ժամանակ կարո՞ղ է կանչել Աստուծուն։

11Սովորեցնեմ ձեզ Աստուծոյ ձեռքինը. Ամենակարողի մօտ եղածը չեմ ծածկելու։

12Ահա դուք ամենքդ էլ տեսաք, եւ ի՞նչու այդպէս ունայն ունայնաբանութիւն էք անում։

13Ահաւասիկ անզգամ մարդի բաժինը Աստուծոյ մօտ, եւ բռնաւորների ժառանգութիւնը, որ առնում են Ամենակարողից։

14Եթէ շատանում են նորա որդիքը, սուրի համար է. Եւ նորա զաւակունքը պիտի չկշտանան հացով։

15Նորա մնացորդները մահի մէջ պիտի թաղուին, եւ նորա որբեւայրիները չի պիտի լան։

16Եթէ նա հողի պէս արծաթ դիզելու լինի, եւ ցեխին չափ հանդերձ պատրաստէ,

17Նա կպատրաստէ, բայց արդարը կհագնէ, եւ անմեղը պիտի ստանայ արծաթը իբրեւ բաժին։

18Նա ցեցի պէս շինում է իր տունը, եւ այն խրճիթի նման, որ այգիի պահապանն է շինում։

19Հարուստ կպառկէ, բայց միւսանգամ չի անիլ՝՝. Աչքերը կբանայ, եւ էլ նա չէ։

20Արհաւիրքը ջրերի պէս կհասնէ նորան. Գիշերը փոթորիկը պիտի գողանայ նորան։

21Արեւելեան քամին նորան վեր կառնէ, որ նա գնայ. Եւ փոթորիկով նորան կթռցնէ իր տեղիցը։

22Կգցէ նորա վերայ եւ նորան չի խնայիլ Աստուած. Նորա ձեռքիցը նա կփախչէ այստեղ այնտեղ։

23Նորա վերայ ծափ կտան, եւ կսուլեն նորան իր տեղիցը։

Choose Translation

Switch translation for Job 27.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.