1Եւ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
2Իշխանութիւնն ու վախը նորա մօտն է. Նա խաղաղութիւն է անում իր բարձրերումը։
3Մի՞թէ թիւ կայ նորա գունդերին, եւ որի՞ վերայ չէ ծագում նորա լոյսը։
4Եւ ի՞նչպէս կարդարանայ մարդ Աստուծոյ մօտ, կամ ի՞նչ մաքուր կլինի կնկանից ծնուածը։
5Տես՝ մինչեւ անգամ լուսինն էլ լուսաւոր չէ, եւ աստղերը մաքւոր չեն նորա աչքի առաջին։
6Ո՞ւր մնաց մարդը, որ մի որդ է, եւ մարդի որդին՝ որ մի ճճի է։