Job 17AA1896

1Շունչս նուաղել է, օրերս հանգչում են. գերեզմաններն պատրաստ են ինձ համար։

2Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մօտ են, եւ իմ աչքը անդադար տեսնում է նորանց հակառակութիւններն։

3Ապահովիր, դու իմ երաշխաւորը եղիր քեզ մօտ. ո՞վ կայ որ ձեռքիցս բռնէ։

4Որովհետեւ դու ծածկեցիր իմաստութիւնը նորանց սրտիցը, դորա համար դու չես բարձրացնել նորանց։

5Ով որ կողոպտուելու մատնէ իր ընկերներին, նորա որդկանց աչքերը պիտի նուաղին։

6Եւ նա ինձ առակ է շինել ժողովուրդներին, եւ ես զզուանք եմ դառել նորանց առաջին։

7Նաեւ պղտորել է աչքս տրտմութիւնից, եւ բոլոր անդամներս ստուերի պէս են։

8Ուղիղները սոսկում են սորա վերայ, եւ անմեղը գրգռվում է կեղծաւորի պատճառովը։

9Իսկ արդարը պինդ կբռնէ իր ճանապարհը, եւ մաքուր ձեռք ունեցողը քանի գնայ կզօրանայ։

10Բայց դուք ամենքդ էլ դարձեալ եկէք, եւ ես ձեզանում իմաստուն չեմ գտնում։

11Օրերս անց են կացել, խափանուել են իմ դիտաւորութիւններն իմ սրտի խորհուրդները։

12Գիշերը փոխում են ցերեկի, իբր թէ լոյսը մօտ է՝ խաւարի առաջին։

13Թէեւ սպասեմ, դժոխքն է իմ տունը. Խաւարումը պիտի ձգեմ իմ անկողինը։

14Ապականութեանը կանչեցի՝ Դու իմ հայրն ես. Որդերին՝ իմ մայրն ու քոյրն էք։

15Եւ հիմա ո՞ւր է իմ յոյսը. Եւ իմ յոյսը ո՞վ է տեսնելու։

16Գերեզմանի նիգերի մօտ պիտի իջնէ, երբոր միասին կհանգստանանք հողի վերայ։

Choose Translation

Switch translation for Job 17.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.