Job 15AA1896

1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.

2Մի՞թէ մէկ իմաստուն օդանման գիտութիւն կպատասխանէ, եւ իր փորը արեւելեան քամիով կլեցնէ.

3Անպիտան բաներով փաստաբանելով. Եւ անօգուտ խօսքերով։

4Մանաւանդ որ երկիւղածութիւնը խափանում ես, եւ արգելում ես աղօթքն առ Աստուած։

5Որովհետեւ անօրէնութիւնդ այդպէս է սովորեցնում բերանիդ, եւ դու ընտրեցիր նենգաւորների լեզուն։

6Քեզ քո բերանն է դատապարտում, եւ ոչ թէ ես. Եւ քո շրթունքը վկայում են քեզ դէմ։

7Դո՞ւ ես ծնուել իբրեւ առաջին մարդը, եւ բլուրներից առա՞ջ ես ստեղծուել։

8Աստուծոյ խորհրդո՞ւմն էիր ականջ դնում, թէ իմաստութիւնը քեզ մօտ ես հաւաքել։

9Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք. Դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենայինք։

10Մեզ մօտ ծեր էլ կայ՝ ալեւոր էլ, որ քո հայրերից տարօք են։

11Մի՞թէ քեզ քիչ են երեւում Աստուծոյ մխիթարութիւնները, եւ քեզ հետ խօսուած մեղմ խօսքերը։

12Ո՞ւր է տանում քեզ քո սիրտը, եւ ի՞նչ են ակնարկում քո աչքերը.

13Որ հոգիդ Աստուծոյ դէմ ես դարձրել, եւ այդպիսի խօսքեր ես հանում բերանիցդ։

14Մարդս ի՞նչ է՝ որ մաքուր լինի, եւ կնկանից ծնուածը՝ որ արդարանայ։

15Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին։

16Բայց մանաւանդ գարշելի ու պիղծ է մարդս, որ անօրէնութիւնը ջրի պէս է խմում։

17Ես քեզ իմացնեմ, ինձ լսիր. Եւ իմ տեսածը քեզ պատմեմ.

18Ինչ որ իմաստունները յայտնեցին, եւ չծածկեցին իրանց հայրերից առածը։

19Երկիրը մինակ նորանց տրուեցաւ, եւ նորանց մէջ մէկ օտարական չանցաւ, թէ

20Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, եւ քիչ տարիք են պահուած բռնաւորի համար։

21Սարսափների ձայն կայ նորա ականջներումը. խաղաղութեան ժամանակին աւերիչը գալիս է նորա վերայ։

22Նա չէ հաւատում թէ խաւարիցը կազատուի, եւ նա պահուած է սուրի համար։

23Նա թափառում է հացի համար ասելով ո՞ւր է. Գիտէ որ խաւար օրը կշտին պատրաստ է։

24Նորան զարհուրեցնում են նեղութիւնն ու տառապանքը. Նորանք յաղթահարում են նորան պատերազմի պատրաստ թագաւորի պէս։

25Որովհետեւ նա իր ձեռքը մեկնեց Աստուծոյ դէմ, եւ Ամենակարողի դէմ հպարտացաւ։

26Յարձակուեցաւ նորա վերայ՝ բարձրապարանոց իր ասպարների թանձր գմբէթներովը։

27Որովհետեւ նա ծածկեց իր երեսը ճարպովը, եւ իւղ կապեց երիկամունքների վերայ։

28Եւ նա բնակուեց աւերակ քաղաքներում այնպիսի տներում, որոնց մէջ բնակող չկայ, որ պատրաստուած են քարակոյտներ դառնալու։

29Նա պիտի չհարստանայ, եւ նորա ստացուածքը հաստատ պիտի չմնայ, եւ նորանց ապրանքը պիտի չտարածուի երկրիս վերայ։

30Մութիցը չի հեռանալ նա, նորա ճիւղերը կչորացնէ բոցը, եւ նա պիտի ոչնչանայ իր բերանի շունչովը։

31Թող ունայնութեան չհաւատայ, ինքն իրան է խաբում. Որովհետեւ ունայնութիւնն է նորա վարձքը։

32Դեռ օրը չէ, նա վախճանվում է. Եւ նորա ոստերը չեն կանաչիլ։

33Նա դէն է գցում ինչպէս որթն իր ազոխը, կամ ինչպէս ձիթենին թօթափում է իր ծաղիկները։

34Որովհետեւ կեղծաւորների ժողովքը ամայի պիտի լինի, եւ կրակը պիտի լափէ կաշառ առնողների վրանները։

35Նորանք թշուառութիւնով յղի են եւ անօրէնութիւն կծնեն եւ նորանց ներսը խաբէութիւն է պատրաստում։

Choose Translation

Switch translation for Job 15.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.