Job 13AA1896

1Տես՝ այդ ամենը տեսել է իմ աչքը, ականջս լսել է եւ հասկացել է։

2Ձեր գիտեցածի չափ ես էլ գիտեմ, ես ձեզանից պակաս չեմ։

3Բայց ես կուզէի Ամենակարողի հետ խօսել, եւ կփափաքէի Աստուծոյ մօտ դատ վարել։

4Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։

5Երանի՜ թէ բոլորովին լռէիք, եւ դա ձեզ համար իմաստութիւն կլինէր։

6Լսեցէք՝ խնդրեմ՝ իմ խրատը, եւ իմ շրթունքների փաստերին ականջ դրէք։

7Աստուծո՞յ համար էք անիրաւութիւն խօսում, եւ նորա՞ համար՝ նենգութիւն խօսում։

8Մի՞թէ նորան էք երեսպաշտութիւն անում, կամ Աստուծո՞յ համար էք փաստաբանում։

9Լա՞ւ է որ նա ձեզ քննէ, կամ նորան խաբելո՞ւ էք ինչպէս մարդս խաբում են։

10Անպատճառ նա ձեզ կյանդիմանէ, եթէ ծածուկ էլ երեսպաշտութիւն անէք։

11Մի՞թէ նորա վեհութիւնը ձեզ չի զարհուրեցնելու եւ նորա երկիւղը ձեզ վերայ ընկնելու։

12Ձեր յիշատակութիւնները մոխրի առակներ են. Ցեխի պատնէշներ՝ ձեր պատնէշները։

13Լռեցէք ինձ մօտ, որ խօսեմ ես, եւ ինձ վերայ թող գայ ինչ որ լինի։

14Ի՞նչու համար մարմինս ատամներովս կրեմ, եւ հոգիս՝ ափիս մէջը դնեմ.

15Տես՝ թէ որ ինձ սպանէ, ես նորան եմ յուսալու, միայն իմ ճանապարհները նորա առաջին պաշտպանեմ։

16Նաեւ նա է իմ փրկութիւնը, որ կեղծաւորը նորա առաջին չի գալ։

17Լաւ լսեցէք իմ խօսքը, եւ իմ բացատրութիւնը ձեր ականջներին հասնէ։

18Ահա ես դատս կարգի եմ դրել, գիտեմ, որ արդար եմ լինելու։

19Ո՞վ է որ ինձ հետ վիճէ. Որ հիմա լռէի եւ մեռնէի։

20Միայն այս երկու բանը մի անիր ինձ, այն ժամանակ չեմ թաքչուիլ քո երեսիցը.

21Ձեռքդ ինձանից հեռացրու, եւ քո երկիւղն ինձ չզարհուրեցնէ։

22Յետոյ կանչիր, եւ ես պատասխանեմ, կամ ես խօսեմ, եւ դու պատասխան տուր։

23Ո՞րչափ են իմ անօրէնութիւններն ու մեղքերը, իմ յանցնանքն ու մեղքը իմացրու ինձ։

24Ի՞նչու համար ես երեսդ ծածկում, եւ ինձ՝ թշնամի համարում քեզ։

25Մի՞թէ քամիից քշուած տերեւին ես վախեցնում, կամ թէ չոր մղեղին ես հալածում։

26Որովհետեւ դու ինձ դառնութեան վճիռ ես տալիս, եւ ինձ ժառանգութիւն ես տալիս իմ երիտասարդութեան անօրէնութիւնները։

27Եւ ոտքերս դնում ես կոճղում, եւ դիտում ես իմ բոլոր ճանապարհները, ոտքիս շաւիղներին գծեր ես փորում։

28Որ փտածի պէս վայր է ընկնում, ինչպէս ցեց կերած հագուստ է։

Choose Translation

Switch translation for Job 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.