Isaiah 56AA1896

1Այսպէս է ասում Տէրը, իրաւունք պահեցէք, եւ արդարութիւն արէք. որովհետեւ իմ փրկութիւնը մօտ է որ գայ, եւ իմ արդարութիւնը՝ որ յայտնուի։

2Երանի այն մարդին, որ կանէ այս, եւ այն մարդի որդիին, որ պինդ կբռնէ այս, եւ շաբաթը կպահէ պղծելուց, եւ իր ձեռքը կպահէ որ եւ իցէ չարութիւն անելուց։

3Եւ թող չասէ Տիրոջը յարող օտարականի որդին այսպէս թէ Տէրը ինձ բոլորվին բաժանել է իր ժողովրդիցը, եւ թող չասէ ներքինին. Ահա ես մի չոր ծառ եմ։

4Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այն ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, եւ ընտրում են իմ ուզածը, եւ հաստատ են իմ ուխտումը.

5Ես նորանց տեղ եւ անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարիսպներումը, աւելի լաւ քան թէ որդիք եւ աղջկերք. եւ նորանց մի յաւիտենական անուն կտամ, որ չի ջնջուիլ։

6Եւ այն օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու են Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները,

7Նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ, որովհետեւ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերի համար։

8Տէր Եհովայի խօսքն է, որ ժողովում է Իսրայէլի աքսորուածներին. Դեռ էլ պիտի ժողովեմ բացի նորանից նորա ժողովուածների վերայ։

9Ով դաշտի բոլոր գազաններ, եկէք ուտելու, ով անտառի բոլոր գազաններ։

10Նորա պահապանները բոլորը կոյր են, չգիտեն, նորանք ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաջել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը.

11Եւ նորանք շատակեր շուներ են, ու կշտանալ չգիտեն. Եւ նորանք հովիւներ են, որ չգիտեն բան հասկանալը. նորանք ամենքը իրանց ճանապարհին դարձան, ամեն մէկն իր շահի ետեւից իր մասին.

12Եկէք, գինի բերեմ, եւ արբենք ցքիով. եւ էգուցուայ օրն էլ այսպէս լինի, եւ շատ առաւել մեծ։

Choose Translation

Switch translation for Isaiah 56.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.