Isaiah 4AA1896

1Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ։

2Այն օր Տիրոջ շառաւիղը կլինի զարդի եւ փառքի համար. եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կլինի Իսրայէլի փրկուածների համար։

3Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը։

4Երբոր Տէրը լուացած կլինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կլինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։

5Եւ Տէրը կշինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի։

6Եւ նա վրան կդառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։

Choose Translation

Switch translation for Isaiah 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.