Isaiah 35AA1896

1Անապատն ու չոր երկիրը կ՛ուրախանան, եւ կ՛ցնծայ ամային ու կ՛ծաղկի շուշանի պէս։

2Կ՛բացուի, կ՛ծաղկի եւ կ՛ցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կ՛տրուի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը. նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը։

3Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք։

4Ասեցէք թուլասիրտներին, ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։

5Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։

6Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է. որովհետեւ անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։

7Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէգ եւ կնիւն։

8Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. նորա վերայ պիղծը պիտի չ՛անցնի. նա նորանցն է. ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ։

9Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ, եւ այնտեղ չի գտնուիլ. եւ փրկուածները ման կգան։

10Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։

Choose Translation

Switch translation for Isaiah 35.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.