Isaiah 18AA1896

1Ով թեւաւոր շառաչողների երկիր, որ Եթովպիայի գետերի այն կողմին է.

2Որ դեսպաններ է ուղարկում ծովով պրտուեղէն նաւակներում ջրի երեսին։ Գնացէք, ով արագընթաց դեսպաններ, այն ազգի մօտ, որ երկայնահասակ եւ կոկուած է. Սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդի մօտ, մի ազգ որ տալիս է հրաման ու հրաման եւ ոտնակոխում, որի երկիրը գետերը բաժին բաժին են անում։

3Ով աշխարհի բոլոր բնակիչները, երկրի բնակողները, երբոր դրօշակը բարձրանայ սարերի վերայ, նայեցէք, եւ երբոր փողը հնչուի ականջ դրէք։

4Որովհետեւ տէրն ինձ այսպէս է ասել. Ես հանգիստ եմ լինելու եւ նայելու եմ իմ բնակարանումը, ինչպէս պայծառ տաքութիւնը արեւի ժամանակին, եւ ցօղաբեր ամպը՝ հունձքի տաքումը։

5Որովհետեւ հունձքից առաջ ընձիւղը մեծանալիս, եւ աճելով ազոխ կդառնայ խաղողի ծաղիկը. Այն ժամանակ ճիւղերը կտրելու է յօտոցով, եւ ուռերը հեռացնելու եւ կոտրատելու է։

6նորանք մէկտեղ պիտի թողուին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին. Եւ գիշատիչ թռչուններն ամառը նորանց վերայ կանցնեն, եւ երկրի բոլոր գազանները նորա վերայ կձմեռեն։

7Այն ժամանակ ընծայ է բերուելու Զօրաց Տիրոջը երկայնահասակ եւ կոկուած ազգիցը, եւ սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդիցը, հրաման ու հրաման տուող ու ոտնակոխ անող ազգիցը, որի երկիրը բաժին բաժին են անում գետերը՝ Զօրաց Տիրոջ անուան տեղը՝ Սիօնի սարը։

Choose Translation

Switch translation for Isaiah 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.