Hosea 2AA1896

1Ձեր եղբայրներին ասեցէք՝ Ամմի եւ ձեր քոյրերին՝ Րուհամա.

2Վիճեցէք ձեր մօր հետ, վիճեցէք, որովհետեւ նա իմ կինը չէ, եւ ես նորա այրը չեմ. որ նա հեռացնէ իր պոռնկութիւնները իր երեսից, եւ իր շնութիւնները իր ստինքի միջիցը։

3Որ միգուցէ նորան հանեմ մերկացնեմ, եւ նորան ներկայացնեմ իր ծնուած օրին պէս. եւ նորան անապատի պէս շինեմ, եւ նորան անջուր երկրի պէս անեմ եւ ծարաւով մեռցնեմ նորան.

4Եւ նորա որդկանցը չողորմեմ, որ պոռնկութեան որդիք են նորանք։

5Որովհետեւ նորանց մայրը պոռնկացաւ. խայտառակուեցաւ նորանց ծնողը որ ասեց. Գնամ իմ հոմանիների ետեւից, որոնք որ տալիս են իմ հացը եւ ջուրը, բուրդն ու քթանը. իւղս եւ խմելիքներս։

6Դորա համար ահա ես փուշերով ցանկ պիտի քաշեմ նորա ճանապարհին եւ նորան պիտի պատեմ պատով, որ նա իր շաւիղները չգտնէ։

7Եւ նա կգնայ իր հոմանիների ետեւից, բայց նորանց չի հասնիլ, եւ նորանց կորոնէ, բայց չի գտնիլ. այն ժամանակ կասէ. Ետ դառնամ գնամ իմ առաջի մարդի մօտ, որովհետեւ ինձ համար այն ժամանակը լաւ էր քան թէ հիմա։

8Եւ նա չգիտէր, որ ես էի տալիս իրան ցորենը, գինին եւ իւղը. եւ ես նորա արծաթը շատացրի եւ ոսկին. որոնցով նորանք Բահաղներ շինեցին։

9Դորա համար ետ պիտի առնեմ ցորենս իր ժամանակին եւ գինիս՝ իր եղանակին. եւ պիտի խլեմ բուրդս ու քթանս, որ նորա մերկութիւնը ծածկելու համար էր.

10Եւ հիմա պիտի յայտնեմ նորա անզգամութիւնը նորա հոմանիների առաջին, եւ ոչ ոք չէ կարող նորան ազատել իմ ձեռից։

11Եւ պիտի դադարեցնեմ նորա բոլոր ուրախութիւնները, նորա տօները, ամսագլուխները եւ շաբաթները. եւ նորա բոլոր հանդիսաւոր ժամանակները.

12Եւ պիտի աւերեմ նորա որթերը եւ թզենիները, որոնց համար ասում էր թէ նորանք իմ կապէնքն են, որ իմ հոմանիները տուել են ինձ. եւ ես նորանց անտառ պիտի շինեմ, եւ դաշտի գազանները պիտի ուտեն նորանց։

13Եւ նորան պիտի պատժեմ Բահաղիմների օրերի համար, որոնցում նա խունկ էր ծխում նորանց, եւ զարդարվում էր օղերովը եւ պաճուճանքովը, եւ իր հոմանիների ետեւից գնում, եւ ինձ մոռացել էր, ասում է Տէրը։

14Սորա համար ահա ես նորան կհամոզեմ, եւ նորան կտանեմ անապատը, եւ կխօսեմ նորա սրտի հետ։

15Եւ ես կտամ նորան իր այգիները այնտեղից, եւ Աքովրի ձորը իբրեւ յոյսի դուռ, եւ նա կպատասխանէ այնտեղ իր մանկութեան օրերի պէս եւ իր Եգիպտոսի երկրից վեր գալու օրուան պէս։

16Եւ կլինի այն օրը, ասում է Տէրը, որ ինձ Ով իմ այր կկանչես, եւ ինձ այլեւս Բահաղս չես կոչիլ։

17Եւ ես կհեռացնեմ Բահաղիմների անունները նորա բերանից. եւ նորանք այլեւս պիտի չյիշուին իրանց անուններովը։

18Եւ նորանց համար ուխտ պիտի դնեմ այն օրը դաշտի գազանների հետ եւ երկնքի թռչունների հետ եւ երկրի սողունների հետ. եւ աղեղը, սուրը եւ պատերազմը պիտի կոտրեմ երկրից, եւ նորանց պիտի պառկեցնեմ ապահովութեամբ։

19Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով ու գթութիւնով։

20Եւ քեզ պիտի նշանեմ ինձ համար ճշմարտութիւնով, եւ դու կճանաչես Տիրոջը։

21Եւ կլինի այն օրը, որ ես կպատասխանեմ, ասում է Տէրը, կպատասխանեմ երկնքին, եւ նա կպատասխանէ երկրին։

22Եւ երկիրը կպատասխանէ ցորենին, գինիին եւ իւղին, եւ նորանք կպատասխանեն Յեզրայելին։

23Եւ նորան պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ պիտի ողորմեմ չողորմեալին, եւ կասեմ նորան որ իմ ժողովուրդը չէ. Դու իմ ժողովուրդն ես, եւ նա կասէ. Ով իմ Աստուած։

Choose Translation

Switch translation for Hosea 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.