Hosea 11AA1896

1Երբոր մանուկ էր Իսրայէլը, ես սիրում էի նորան, եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդին։

2Կանչեցին նորանց, բայց նորանք գնացին նորանց առաջից. Բահաղիմներին զոհ մատուցրին, եւ կուռքերին խունկ ծխեցին։

3Բայց ես ման ածեցի Եփրեմին. նորանց բռնում էի իրանց բազուկներիցը, սակայն չիմացան թէ ես եմ բժշկում նորանց։

4Մարդի լարերով ես նորանց քաշեցի՝ սիրոյ կապերով, եւ ես նորանց համար եղայ իբրեւ նորանց ծնօտներիցը լուծը հանող, եւ հանդարտ լինելով նորանց դէմ՝ ուտեցնում էի։

5Ետ չպիտի դառնայ նա Եգիպտոս. այլ Ասորեստանն է նորա թագաւորը, որովհետեւ չուզեցին դառնալ։

6Եւ պտոյտ պիտի տայ սուրը նորա քաղաքների վերայ, եւ վերջացնէ նորա նիգերը ու լափէ նորանց խորհուրդների մասին։

7Եւ իմ ժողովուրդը հակամիտ է ինձանից խոտորուելու. թէեւ դէպի Բարձրեալն են կանչվում նորանք, սակայն վեր չեն կենում։

8Ես քեզ ի՞նչպէս թող տամ, ով Եփրեմ, եւ քեզ յանձնե՞մ, ով Իսրայէլ. ես քեզ ի՞նչպէս Ադմայի պէս անեմ, Սեբոյիմի պէս շինե՞մ. գալարվում է սիրտս ինձանում, միանգամայն քրքրուել է կարեկցութիւնս։

9Ես չեմ գործադրել իմ բորբոքած բարկութիւնը, կրկին չեմ աւերել Եփրեմին. որովհետեւ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ. քո միջումը Սուրբ եմ, եւ չեմ գալ գրգռմունքով։

10Տիրոջ ետեւից պիտի գնան. առիւծի պէս է գոչելու նա. երբոր նա գոչէ, որդիքը կգան արագապէս արեւմուտքից։

11Նորանք արագապէս պիտի գան թռչնի պէս Եգիպտոսից, եւ աղաւնիի պէս՝ Ասորեստանի երկրիցը. եւ ես նորանց պիտի բնակեցնեմ իրանց տներումը, ասում է Տէրը։

12Ինձ ստութիւնով պաշարել է Եփրեմը, եւ նենգութիւնով՝ Իսրայէլի տունը. բայց Յուդան տակաւին տիրում է Աստուծով, եւ հաւատարիմ է սուրբերի հետ։

Choose Translation

Switch translation for Hosea 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.