Genesis 17AA1896

1Եւ երբոր Աբրամն իննսունեւինը տարեկան էր, Եհովան երեւեցաւ Աբրամին եւ ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. իմ առաջին վարուիր, եւ կատարեալ եղիր։

2Եւ ես իմ ու քո մէջտեղը իմ ուխտը կը դնեմ, եւ քեզ խիստ շատ կշատացնեմ։

3Եւ Աբրամն իր երեսի վերայ ընկաւ. Եւ Աստուած նորա հետ խօսեց ասելով.

4Ահա իմ ուխտը քեզ հետ է, եւ ազգերի բազմութեան հայր կլինիս.

5Եւ այսուհետեւ քո անունը Աբրամ չասուի, այլ քո անունն Աբրահամ լինի. որովհետեւ քեզ ազգերի բազմութեան հայր արի։

6Եւ քեզ խիստ շատ կաճեցնեմ, եւ քեզ ազգեր կշինեմ. Եւ քեզանից թագաւորներ դուրս կգան։

7Եւ կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո մէջտեղը, եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը իրանց դարերի համար որ յաւիտենական ուխտ լինի, որ Աստուած լինիմ քեզ համար եւ քեզանից յետոյ քո սերունդի համար։

8Եւ քեզ եւ քեզանից յետոյ քո սերունդին տուի քո պանդխտութեան երկիրն, այսինքն Քանանի բոլոր երկիրը՝ յաւիտենական ստացուածքի համար. Եւ նորանց Աստուած կլինիմ։

9Եւ Աստուած ասեց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը՝ դու եւ քեզանից յետոյ քո սերունդն իրանց դարերումը։

10Սա է իմ ուխտը, որ պիտի պահէք իմ եւ ձեր մէջտեղը եւ քեզանից յետոյ քո սերունդի մէջտեղը՝ ձեր ամեն արուն թլփատուի.

11Ուրեմն թլփատուեցէք ձեր անթլփատութեան մարմինիցը, եւ սա ուխտի նշան կլինի իմ ու ձեր մէջ։

12Եւ թլփատուի ձեր ամեն ազգերումը ամեն ութ օրական արուն, ընդոծինը եւ արծաթով առնուածը ամեն օտարից որ քո սերունդիցը չէ։

13Քո ընդոծինը եւ քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատուի. Եւ իմ ուխտը ձեր մարմնումը յաւիտենական ուխտ լինի։

14Եւ մի անթլփատ արու, որի անթլփատութեան մարմինը թլփատուած չէ, այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչի. Նա իմ ուխտն անարգել է։

15Եւ Աստուած ասեց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ է նորա անունը։

16Եւ նորան կօրհնեմ, նաեւ նորանից մի որդի կտամ քեզ. Եւ կօրհնեմ նորան, եւ նա ազգեր կլինի. Ժողովուրդների թագաւորներ կլինին նորանից։

17Եւ Աբրահամն երեսի վերայ ընկաւ եւ ծիծաղեց եւ իր սրտումն ասաց. Արդեօք հարիւր տարեկան մարդին զաւակ կլինի՞. Եւ թէ իննսուն տարեկան Սարրան կծնէ՞։

18Եւ Աբրահամն ասեց Աստուծոյն. Ո՛հ թէ Իսմայէլն ապրէր քո առաջին։

19Եւ Աստուած ասեց. Այո՛, քո կինը Սարրան որդի կծնէ քեզ համար, եւ նորա անունը Իսահակ կդնես. Եւ ես իմ ուխտը կհաստատեմ նորա հետ հաւիտենական ուխտ նորանից յետոյ նորա սերունդի համար։

20Եւ Իսմայէլի համար էլ լսեցի քեզ. Ահա օրհնեցի նորան, եւ կաճեցնեմ նորան եւ խիստ շատ կշատացնեմ նորան. Նա տասներկու իշխաններ կծնէ, եւ մեծ ազգ կշինեմ նորան։

21Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որ Սարրան քեզ համար կծնէ միւս տարի այս ժամանակ։

22Եւ նորա հետ խօսելը վերջացրեց, եւ Աստուած Աբրահամի մօտիցը վեր գնաց։

23Եւ Աբրահամն առաւ իր որդի Իսմայէլը, եւ իր բոլոր ընդոծինները եւ իր բոլոր արծաթով առնուածները՝ Աբրահամի ընտանիքի ամեն արու մարդը, եւ հէնց այն օրը նորանց անթլփատութեան մարմինը թլփատեց, ինչպէս Աստուած ասել էր նորան.

24Եւ Աբրահամն իննսունեւինը տարեկան էր, երբ որ նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։

25Եւ իր որդին Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբոր նորա անթլփատութեան մարմինը թլփատուեցաւ։

26Հէնց նոյն օրը թլփատուեցաւ Աբրահամը եւ իր որդի Իսմայէլը,

27Եւ իր տան բոլոր մարդիկը՝ իր ընդոծինը եւ օտարականներից արծաթով առնուածը իր հետ թլփատուեցան։

Choose Translation

Switch translation for Genesis 17.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.