Genesis 14AA1896

1Եւ եղաւ Սենաարի Ամարփաղ թագաւորի, Ելլասարի Արիովք թագաւորի, Ելամի Քոդողագոմոր թագաւորի, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի ժամանակներումը,

2Որ Սոդոմի Բարա թագաւորի հետ, եւ Գոմորի Բարսա թագաւորի հետ, եւ Ադմայի Սենաբ թագաւորի հետ, եւ Սեբոյիմի Սիմոփոր թագաւորի հետ, ու Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորի հետ պատերազմ արին։

3Սորանք ամենը ժողովուեցան Սիդդիմ ձորումը, որ է Աղի ծովը։

4Տասնեւերկու տարի Քոդողագոմորին ծառայութիւն էին արել, եւ տասնեւերեքերորդ տարին ապստամբուեցան։

5Եւ տասնեւչորսերորդ տարին եկաւ Քոդողագոմորը եւ իր հետ լինող թագաւորները, եւ կոտորեցին Աստարովթ-Կառնայիմումը լինող Ռափայիմներին եւ Համի մէջ Զուզեցիներին, եւ Շաւէ Կարիաթեմի մէջ Էմիմներին,

6Եւ Քոռեցիներին իրանց Սէիր սարերի վերայ մինչեւ Էլփառանը որ անապատի մօտ է։

7Եւ դարձան ու եկան Էնմասեփաթ այսինքն Հադէս եւ յաղթահարեցին Ամաղեկացոց բոլոր նահանգը, եւ Ասասանթամարի մէջ բնակվող Ամօրհացիներին էլ։

8Եւ դուրս եկաւ Սոդոմի թագաւորը, եւ Գոմորի թագաւորը եւ Ադմայի թագաւորը, եւ Սեբոյիմի թագաւորը եւ Բաղայի այսինքն Սեգովրի թագաւորը, եւ Սիդդիմ ձորումը նորանց հետ պատերազմ կազմեցին։

9Այսինքն Եղամի Քոդողագոմոր թագաւորի հետ, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի հետ, եւ Սէնաարի Ամարփաղ թագաւորի հետ, եւ Ելլասարի Արիովք թագաւորի հետ՝ չորս թագաւորը հինգի հետ։

10Եւ Սիդդիմ ձորը նաւթի հորերով լիքն էր. եւ Սոդոմի ու Գոմորի թագաւորները փախան, եւ այնտեղ ընկան, իսկ մնացածները սարը փախան։

11Եւ նորանք առին Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացուածքը, եւ նորանց բոլոր պաշարը, եւ գնացին։

12Եւ Աբրամի եղբօր որդին Ղովտը եւ սորա բոլոր ստացուածքն էլ առին եւ գնացին, որովհետեւ նա Սոդոմումն էր բնակվում։

13Եւ մի ազատուած եկաւ եւ Եբրայեցի Աբրամին պատմեց. եւ նա Եսքողի եղբայր եւ Աների եղբայր Ամօրհացի Մամբրէի կաղնիների մէջ էր բնակվում. որովհետեւ նորանք Աբրամի հետ դաշնակից էին։

14Եւ երբ որ Աբրամը լսեց, թէ իր եղբայրը գերի տարուեցաւ, իր տանը երեքհարիւր տասնեւութը վարժուած ծառաներին դուրս հանեց ու նորանց ետեւից գնաց մինչեւ Դան։

15Եւ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ գունդ նորանց վերայ յարձակուեց եւ յաղթեց նորանց. եւ քշեց նորանց մինչեւ Կոբա, որ Դամասկոսի ձախ կողմն է։

16Եւ բոլոր ստացուածքը ետ բերաւ. եւ իր եղբայր Ղովտին էլ, եւ նորա ստացուածքն էլ ետ բերաւ, եւ կնիկներն ու ժողովուրդն էլ։

17Եւ Սոդոմի թագաւորը դիմաւորեց նորան, երբոր նա Քոդողագոմորի եւ նորա հետ լինող թագաւորների կոտրելուցը ետ էր դառել, դէպի Շաւէ ձորը՝ այսինքն թագաւորի ձորը.

18Եւ Սաղէմի թագաւոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերաւ, եւ նա Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր։

19Եւ օրհնեց նորան եւ ասեց. Օրհնեալ լինի Աբրամը երկնքի եւ երկրի Արարիչ Բարձրեալ Աստուածանից։

20Եւ օրհնեալ լինի Բարձրեալ Աստուածը, որ քո թշնամիները քո ձեռքը մատնեց։ Եւ նա ամենիցը տասանորդ տուաւ նորան։

21Եւ Սոդոմի թագաւորն ասեց Աբրամին. Մարդիկն ինձ տուր, եւ ստացուածքն դու առ քեզ համար։

22Եւ Աբրամն ասեց Սոդոմի թագաւորին. Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դէպի Եհովայ Բարձրեալ Աստուածը, որ Տէր է երկնքի եւ երկրի,

23Որ մի թելից մինչեւ կոշկի կապը մէկ բան վեր չեմ առնիլ ինչ որ քոնն է, որ չասես թէ Աբրամին ես հարստացրի.

24Բացի այն որ երիտասարդները կերել են, եւ բացի այն մարդկանց բաժինը որ ինձ հետ գնացել են, այսինքն Աների եւ Եսքողի ու Մամբէի. թող նորանք իրանց բաժինն առնեն։

Choose Translation

Switch translation for Genesis 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.