Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Galatians 1

:
Armenian - AA1896
1 Պօղոս առաքեալ ոչ թէ մարդկանցից եւ ոչ թէ մարդի ձեռով, այլ Յիսուս Քրիստոսի եւ Հայր Աստուծոյ ձեռովը, որ մեռելներից յարութիւն տուաւ նորան։
2 Եւ ամեն եղբարքը՝ որ ինձ հետ են. Գաղատիայի եկեղեցիներիդ։
3 Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Հայր Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից,
4 Որ իր անձը մեր մեղքերի համար տուաւ, որ մեզ այս չար աշխարհքիցը փրկէ՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքի պէս։
5 Որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։
6 Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։
7 Որ ուրիշը չկայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։
8 Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։
9 Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։
10 Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։
11 Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։
12 Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի. այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը։
13 Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, եւ կործանում էի նորան։
14 Եւ Հրէութեան մէջ իմ հասակակիցների շատերից յառաջադէմ էի իմ ազգի մէջ, աւելի նախանձաւոր լինելով իմ հայրենական աւանդութիւնների համար։
15 Բայց երբոր բարեհաճեց Աստուած, որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է,
16 Որ իր Որդին ինձանով յայտնէ. որ նորան հեթանոսների միջումն աւետարանեմ. այն ժամանակ իսկոյն մարմնի եւ արիւնի հետ խորհուրդ չարի.
17 Եւ ոչ էլ գնացի Երուսաղէմ նորանց մօտ, որ ինձանից առաջ առաքեալներ էին. այլ գնացի Արաբիա, եւ կրկին դարձայ Դամասկոս։
18 Այնուհետեւ երեք տարուց յետոյ գնացի Երուսաղէմ, Պետրոսին տեսնելու. եւ տասնեւհինգ օր նորա մօտ եղայ։
19 Եւ առաքեալներից մի ուրիշին չտեսայ, բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։
20 Բայց ինչ որ ձեզ գրում եմ, ահա Աստուծոյ առաջին, որ սուտ չեմ ասում։
21 Յետոյ եկայ Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը։
22 Եւ երեսով անծանօթ էի Հրէաստանի եկեղեցիներին՝ որ Քրիստոսումն էին։
23 Բայց միայն լսել էին, թէ Նա որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հաւատքն է աւետարանում որ առաջ կործանում էր։
24 Եւ ինձանով փառաւորում էին Աստուծուն։