Ezekiel 19AA1896

1Եւ դու ողբ բարձրացրու Իսրայէլի իշխանների վերայ, եւ ասիր.

2Ի՞նչ է քո մայրը, մի մատակ առիւծ, որ առիւծների մէջ է պառկում, որ իր լակոտներին՝ կորիւնների մէջ է մեծացնում։

3Եւ նա մեծացրեց իր լակոտներից մէկին, որ մի կորիւն եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ որ մարդ էր ուտում։

4Եւ ազգերը լսեցին նորա մասին, նա բռնուեցաւ նորանց փոսումը. Եւ նորան շղթաներով տարան Եգիպտոսի երկիրը։

5Եւ երբոր տեսաւ որ թուլացել է՝ յոյսը կտրուել է, այն ժամանակ իր լակոտներից մէկին առաւ, մի կորիւն շինեց նորան։

6Եւ նա ման եկաւ առիւծների մէջ՝ առիւծ եղաւ, եւ սովորեց յափշտակութիւն անել, եւ մարդ ուտել։

7Եւ նա գիտաց նորա որբեւայրիներին եւ քանդեց նորանց քաղաքները, եւ սարսափեց երկիրն ու նորա զօրութիւնը նորա մռնչելու ձայնիցը։

8Եւ ազգեր վերկացան նորա վերայ գաւառներից շուրջանակի, եւ տարածեցին նորա վերայ իրանց ցանցը, նա էլ բռնուեցաւ նորանց փոսումը։

9Եւ նորան շղթաներով վանդակում դրին, եւ նորան տարան Բաբիլոնի թագաւորի մօտ, եւ նորան դրին բերդում. որպէսզի նորա ձայնը միւսանգամ չլսուի Իսրայէլի սարերի վերայ։

10Մայրդ քո նմանութիւնով ջրերի վերայ տնկուած որթի նման է, որ պտղատու եւ ոստալից եղաւ շատ ջրերից։

11Եւ նա զօրաւոր շառաւիղներ ունեցաւ իշխանների գաւազանների համար, եւ նորա հասակը բարձրացաւ մինչեւ ամպերի մէջը, եւ նա երեւեցաւ իր բարձրութիւնովը՝ իր ճիւղերի առատութիւնովը։

12Բայց նա խլուեցաւ բարկութիւնով՝ գետինը գցուեցաւ, եւ արեւելեան քամին չորացրեց նորա պտուղը, կոտրատուեցան եւ չորացան նորա զօրաւոր ճիւղերը, կրակը լափեց նորան։

13Եւ հիմա տնկուել է անապատումը, չոր ու ցամաք երկրումը։

14Եւ կրակ դուրս եկաւ նորա ոստերի մի շառաւիղիցը, կերաւ նորա պտուղը, եւ նորա վերայ զօրաւոր ճիւղ չմնաց իշխանի գաւազանի համար։ Սա ողբ է, եւ ողբ պիտի լինի։

Choose Translation

Switch translation for Ezekiel 19.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.