1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2Մարդի որդի, ի՞նչ աւելի է որթը միւս ամեն փայտերից, որթի ճիւղը որ անտառի ծառերի մէջ է։
3Մի՞թէ նորանից փայտ կառնուի մի բանի գործածելու համար, կամ թէ նորանից մի ցից կառնուի՞ նորանից որեւէ աման կախելու համար։
4Ահա կրակի մէջ է գցվում այրուելու համար. նորա երկու ծայրերն էլ կուտէ կրակը, եւ մէջը կայրուի. միթէ նա պիտանի՞ է մի բանի։
5Ահա նա ամբողջ եղած ժամանակը մի բանի օգուտ չունի. ուր մնաց որ կրակը նորան ուտէ, եւ նա այրուած լինի. մի՞թէ նա էլ մի բանի օգուտ կունենայ։
6Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ է որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրելու համար, նոնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։
7Եւ իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. նորանք մէկ կրակիցը դուրս կգան եւ միւս կրակը կուտէ նորանց, եւ դուք կիմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կլինեմ։
8Եւ այս երկիրը ամայի պիտի անեմ, նորանց արած անհաւատարմութեան համար, ասում է Տէր Եհովան։