1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
2Առաջին ամսուայ առաջին օրը կանգնեցրու խորանը՝ այսինքն ժողովքի վրանը։
3Եւ նորա մէջ դնես վկայութեան տապանակը, եւ վարագոյրովը ծածկես տապանակը։
4Եւ սեղանը ներս բերես, եւ նորա վերայ շարուելու հացերը շարես. եւ աշտանակը ներս բերես, եւ նորա ճրագները վառես։
5Եւ վկայութեան տապանակի առաջին դնես խունկի ոսկի սեղանը. եւ խորանի դրանը դնես սրահակը։
6Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրանը առաջին դնես ողջակէզի սեղանը։
7Եւ աւազանը դնես ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը եւ նորա մէջը ջուր ածես։
8Եւ շուրջանակի սրահը կանգնեցնես, եւ սրահի դրանը վարագոյրը դնես։
9Եւ օծման իւղը առնես, եւ խորանը եւ նորա մէջ եղած բոլոր բաները օծես. եւ սրբես նորան եւ նորա բոլոր անօթները, որ սուրբ լինին։
10Եւ օծես ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները, եւ սրբես սեղանը. եւ սեղանը ամենասուրբ լինի։
11Եւ օծես աւազանը եւ նորա խարիսխը եւ սրբես նորան։
12Եւ Ահարօնին եւ նորա որդկանցը մօտեցնես ժողովքի խորանի դրանը, եւ ջրով լուանաս նորանց։
13Եւ Ահարօնին հագցնես սուրբ զգեստները, եւ օծես նորան եւ սրբես նորան, որ ինձ քահանայութիւն անէ։
14Եւ նորա որդկանցն էլ մօտեցնես, եւ շապիկներ հագցնես նորանց։
15Եւ նորանց էլ օծես ինչպէս որ օծեցիր նորանց հօրը, որ ինձ քահանայութիւն անեն. եւ նորանց օծումը իրանց ազգերի մէջ յաւիտենական քահանայութեան համար լինի։
16Եւ Մովսէսն արաւ բոլորովին ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. այնպէս արաւ։
17Եւ եղաւ որ երկրորդ տարին՝ առաջին ամսուայ առաջին օրը խորանը կանգնուեցաւ։
18Եւ Մովսէսը կանգնեցրեց խորանը, եւ նորա խարիսխները դրաւ, եւ կանգնեցրեց նորա տախտակները, եւ նորա նիգերը անցկացրեց, եւ սիւները կանգնեցրեց։
19Եւ խորանի վերայ տարածեց վրանը, եւ վրանի ծածկոցը նորա վերայ դրաւ վերեւիցը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
20Եւ առաւ վկայութիւնը դրաւ տապանակի մէջ եւ ձողերը տապանակին անցկացրեց, եւ քաւութիւնը դրաւ տապանակի վերայ վերեւիցը։
21Եւ տապանակը խորանի մէջը բերաւ, եւ ծածկող վարագոյրը դրաւ, եւ վկայութեան տապանակը ծածկեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
22Եւ սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմիցը վարագոյրիցը դուրս.
23Եւ նորա վերայ շարուելու հացերը շարեց Եհովայի առաջին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
24Եւ աշտանակը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմին։
25Եւ Եհովայի առջեւի ճրագները վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
26Եւ ոսկի սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ վարագոյրի առաջին.
27Եւ նորա վերայ անուշահոտ խունկ ծխեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
28Եւ խորանի դրանը դրաւ սրահակը։
29Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրան մօտ դրաւ ողջակէզի սեղանը. եւ նորա վերայ ողջակէզն ու հացի ընծան մատուցրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
30Եւ աւազանը դրաւ ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը, եւ նորա մէջը լուացուելու համար ջուր ածեց։
31Եւ նորանից լուանում էին Մովսէսը եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը եւ ոտքերը.
32Ժողովքի վրանը մտնելիս, եւ սեղանին մօտենալիս լուանում էին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
33Եւ խորանի ու սեղանի շուրջը սրահը կանգնեցրեց, եւ սրահի դրանը վարագոյրը դրաւ։ Այսպէս Մովսէսը բոլոր գործը վերջացրեց։
34Եւ մի ամպ ծածկեց ժողովքի վրանը. եւ Եհովայի փառքը լցրեց խորանը։
35Եւ Մովսէսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը. որովհետեւ ամպը նորա վերայ նստել էր, եւ Եհովայի փառքը լցրել էր խորանը։
36Եւ ամպը խորանի վերայից վերանալիս Իսրայէլի որդիքը չուում էին իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։
37Եւ եթէ ամպը չէր վերանում, չէին չուում մինչեւ նորա վերանալու օրը։
38Որովհետեւ Եհովայի ամպը ցերեկը խորանի վերայ էր, եւ գիշերը նորա վերայ կրակ կար, Իսրայէլի բոլոր ժողովրդի առաջին՝ իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։