Deuteronomy 23AA1896

1Ամորձիքը ջարդուածը կամ անդամը կրճատուածը Եհովայի ժողովքը չմտնէ։

2Պոռնկորդին Եհովայի ժողովքը չմտնէ, եւ նորա տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չմտնէ։

3Ամմոնացին եւ Մովաբացին Եհովայի ժողովքը չմտնէ, եւ նորանց տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չմտնէ յաւիտեան.

4Նորա համար որ ձեզ չդիմաւորեցին հացով ու ջրով ճանապարհումը, երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել, եւ որ Միջագետի Փաթուրից բէովրի որդի Բաղաամին վարձքով բերել տուաւ, որ քեզ անիծէ.

5Բայց քո Եհովայ Աստուածը չուզեց Բաղաամին լսել, այլ քո Եհովայ Աստուածը անէծքը քեզ համար օրհնութեան դարձրեց, որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ սիրեց։

6Նորանց խաղաղութիւնը եւ լաւութիւնը չորոնես քո բոլոր օրերումը յաւիտեան։

7Եդովմայեցիին չատես, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացիին չատես, որովհետեւ նորա երկրումը պանդուխտ էիր։

8Նորանց համար ծնուած զաւակների երրորդ ազգը թող Եհովայի ժողովքը մտնեն։

9Երբոր բանակով գնաս թշնամիների դէմ, ամեն չար բանից զգուշանաս։

10Եթէ քո միջումը մէկ մարդ լինի, որ երազափորձութեան պատճառով մաքուր չէ, թող բանակիցը դուրս գնայ, եւ բանակի մէջ չմտնէ.

11Եւ իրիկնադէմին ջրով լուացուի, եւ արեգակը մտնելիս բանակը մտնէ։

12Նաեւ բանակից դուրս մէկ կողմ ունենաս, որ այնտեղ հարկաւորի դուրս գնաս.

13Եւ քո գործիքներումը մի բահ ունենաս, որ երբոր դուրսը հարկաւորի նստելու լինես՝ նորանով փորես, եւ դարձեալ քո աղբը ծածկես։

14Որովհետեւ քո Եհովայ Աստուածը ման է գալիս քո բանակի մէջ, որ քեզ ազատէ եւ քո թշնամիները քո ձեռքդ մատնէ. ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ նա քեզ վերայ մի աղտեղութիւն տեսնելով քեզանից չզզուէ։

15Ծառային իր տիրոջ ձեռքը չմատնես, որ տիրոջիցը փախչելով քեզ մօտ է ապաստանուել,

16Թող նա քեզ հետ բնակուէ իր հաւանած տեղը քո դռների մէկումն ուր որ իր համար լաւ կլինի. նորան չնեղես։

17Իսրայէլի աղջիկներիցը բոզ չլինի, եւ Իսրայէլի տղերքիցը իգացեալ չլինի։

18Բոզի վարձքը կամ շնացողի գինը քո Եհովայ Աստուծոյ տունը չտանես որ եւ իցէ ուխտի համար. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին երկուսն էլ պիղծ են։

19Քո եղբօրիցը շահ չառնես՝ փողի շահ կամ ուտելիքի շահ եւ կամ որ եւ իցէ բանի, որ շահով տրվում է.

20Օտարականիցը շահ առնես, բայց քո եղբօրիցը շահ չառնես, որ քո Եհովայ Աստուածը քո ամեն ձեռնարկած գործքերումը քեզ օրհնէ այն երկրի վերայ, ուր որ կմտնես նորան ժառանգելու համար։

21Երբոր քո Եհովայ Աստուծուն մի ուխտ ուխտես, առանց ուշացնելու կատարես այն. որովհետեւ քո Եհովայ Աստուածը անպատճառ քեզանից կպահանջէ այն, եւ դու մեղքի տէր կդառնաս.

22Բայց եթէ ուխտ անել չուզես, այդ քեզ համար մեղք չի լինիլ։

23Շրթունքիցդ դուրս եկածը զգուշութեամբ կատարես ինչպէս որ Եհովայ Աստուծուն ազատ կամքով ուխտել ես՝ որ ասել ես քո շրթունքովը։

24Երբոր քո դրացիի այգին մտնես, ուզածիդ չափ խաղող ուտես եւ կշտանաս, բայց ամանիդ մէջ չդնես.

25Երբոր քո դրացիի հունձքը մտնես, ձեռքովդ հասկերը պոկես, բայց դրացիիդ հունձքին մանգաղ չզարկես։

Choose Translation

Switch translation for Deuteronomy 23.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.