Deuteronomy 18AA1896

1Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի բոլոր ցեղը Իսրայէլի հետ բաժին եւ ժառանգութիւն չունենան. Եհովայի պատարագները եւ նորա ժառանգութիւնն ուտեն։

2Եւ իրանց եղբայրների մէջ ժառանգութիւն չունենան. նորանց ժառանգութիւնը Եհովան ինքն է, ինչպէս որ նորան ասեց։

3Եւ այս լինի քահանաների իրաւունքը ժողովրդի կողմից եւ մատուցրած զոհերի կողմից, թէ արջառ լինի թէ ոչխար. եւ քահանային տան երին, ծնօտները եւ քաղիրթը։

4Քո ցորենի, գինիի եւ իւղի երախայրիները, եւ նաեւ քո ոչխարների առաջին բուրդը նորան տաս.

5Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քո բոլոր ցեղերումը նորան է ընտրել, որ կանգնէ Եհովայի անունովը ծառայութիւն անելու՝ ինքն եւ իր որդիքը ամեն ժամանակ։

6Եւ երբոր մի Ղեւտացի քո դռների մէկից այսինքն բոլոր Իսրայէլի մէջ իր պանդխտացած տեղիցը դուրս գայ, եւ իր սրտի բոլոր փափաքովը Եհովայի ընտրած տեղը գայ,

7Այն ժամանակ իր Եհովայ Աստուծոյ անունովը ծառայութիւն անէ իր բոլոր Ղեւտացի եղբայրների պէս, որ այնտեղ կանգնել են Եհովայի առաջում.

8Բաժինը իրանց կերածի բաժինի չափ լինի բացի իր հայրենական ստացուածքը ծախելուց։

9Երբոր քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկիրը մտնես, այն ազգերի գարշելի գործքերի պէս անել չսովորես։

10Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց,

11Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ.

12Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. եւ այս գարշելի բաների պատճառով քո Եհովայ Աստուածը հալածում է նորանց քո առաջիցը։

13Քո Եհովայ Աստուծոյ հետ կատարեալ լինես.

14Որովհետեւ այն ազգերը, որոնց դու կտիրես, գուշակների եւ դիւթիչների էին լսում. բայց քեզ քո Եհովայ Աստուածը այսպէս անելու հրաման չէ տալիս։

15Քո Եհովայ Աստուածը քո միջիցը քո եղբայրներիցը ինձ պէս մի մարգարէ վեր կկացնէ քեզ համար. նորան լսեցէք.

16Բոլորովին այնպէս ինչպէս որ Քորեբումը ժողովքի օրը քո Եհովայ Աստուածանից խնդրեցիր, ասելով. Իմ Եհովայ Աստուծոյ ձայնը այլ եւս չլսեմ, եւ այս մեծ կրակը այլ եւս չտեսնեմ, որ չմեռնեմ։

17Եւ Եհովան ինձ ասեց. Լաւ է ինչ որ ասում են.

18Քեզ պէս մի մարգարէ վեր կկացնեմ նորանց համար իրանց եղբայրների միջիցը, եւ իմ խօսքերը նորա բերանումը կդնեմ. եւ նա կասէ նորանց ինչ որ նորան պատուիրեմ։

19Եւ լինի՝ այն մարդը որ չլսէ իմ խօսքերին, որ նա իմ անունովը կխօսէ, ես այն մարդիցը կպահանջեմ։

20Իսկ այն մարգարէն որ յանդգնէ իմ անունովը խօսք խօսել, այն բանը որ ես չեմ պատուիրել եւ կամ օտար աստուածների անունով մի բան խօսէ, այն մարգարէն պիտի մեռնէ։

21Եւ եթէ քո սրտի մէջ ասես, թէ Ի՞նչպէս գիտենանք այն խօսքը որ Եհովան չէ խօսել.

22Եթէ այն մարգարէն Եհովայի անունովը մի բան ասէ, եւ այն բանը չկատարուի, ահա այն է Եհովայի չասած խօսքը. մարգարէն յանդգնութեամբ է խօսել այն. նորանից չվախենաս։

Choose Translation

Switch translation for Deuteronomy 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.