3 John 1AA1896

1Երէցը, սիրելի Գայիոսիդ, որին ես սիրում եմ ճշմարտութիւնով։

2Սիրելի, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին յաջող է։

3Որովհետեւ շատ ուրախացայ երբոր եղբարքն եկան, եւ քո ճշմարտութիւնը վկայեցին, ինչպէս որ դու ճշմարտութեան մէջ գնում ես։

4Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում։

5Սիրելի, հաւատարմաբար ես գործում այդ՝ ինչ որ անում ես եղբայրներին եւ օտարականներին.

6Որոնք վկայեցին քո սէրի համար եկեղեցու առաջին, որ լաւ կ’անես եթէ նորանց Աստուծոյ արժանաւոր կերպով ճանապարհ գցես։

7Որովհետեւ նորա անունի համար դուրս եկան առանց մի բան առնելու հեթանոսներից։

8Արդ պէտք է մենք ընդունենք այսպիսիներին, որ գործակից լինենք ճշմարտութեանը։

9Ես գրեցի եկեղեցուն. բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում։

10Սորա համար եթէ գամ նորա գործերը կ’յիշեմ որ չար խօսքերով շատախօսութիւն է անում մեզ վերայ, եւ սորանով էլ չ’բաւականացած՝ ոչ ինքն է ընդունում եղբայրներին, եւ նորանց էլ որ ուզում են ընդունել, արգելում է եւ եկեղեցուցը հանում։

11Սիրելի, չարին նմանող մի լինիր, այլ բարիին. ով որ բարի է գործում Աստուածանից է, եւ ով որ չարիք է գործում Աստուծուն չէ տեսել։

12Դեմետրիոսը վկայութիւն ունի ամենից եւ նոյն իսկ ճշմարտութիւնիցն էլ, եւ մենք էլ վկայում ենք. եւ գիտէք որ մեր վկայութիւնը ճշմարիտ է։

13Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ կամենում թանաքով եւ գրիչով գրել քեզ։

14Բայց յոյս ունիմ շուտով քեզ տեսնել, եւ բերանէ բերան կ’խօսենք։

15Խաղաղութիւն լինի քեզ հետ. բարեւ են տալիս քեզ սիրելիքը. բարեւ տուր մեր սիրելիներին անուն անուն։

Choose Translation

Switch translation for 3 John 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.