2 Chronicles 19AA1896

1Եւ Յուդայի Յովսափատ թագաւորը խաղաղութեամբ ետ դառաւ իր տունը Երուսաղէմ։

2Եւ Անանիի որդի Յէու տեսանողը դուրս եկաւ նորա առաջին եւ ասեց Յովսափատ թագաւորին. Պէ՞տք էր չարին օգնէիր եւ որ Տիրոջը ատողներին սիրէիր. Եւ սորա համար քեզ վերայ բարկութիւն կայ Տիրոջ երեսից։

3Բայց քեզ վերայ բարի բաներ են գտնվում. Որովհետեւ բնաջինջ արիր Աստարովթի կուռքերը երկրից, եւ սիրտդ պատրաստեցիր Աստուծուն խնդրելու։

4Եւ Յովսափատը բնակվում էր Երուսաղէմումը. Եւ դարձեալ դուրս եկաւ ժողովրդի մէջ՝ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի սարը, եւ նորանց դարձրեց իրանց հայրերի Տէր Աստուծուն։

5Եւ դատաւորներ դրաւ երկրումը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքներումը՝ ամեն մէկ քաղաքի մէջ։

6Եւ դատաւորներին ասեց. Տեսէք թէ դուք ինչ էք անում. Որովհետեւ դուք մարդի համար չէք տեսնում դատաստանը, այլ Տիրոջ համար, եւ նա ձեզ հետ է դատաստանի գործումը։

7Ուրեմն Տիրոջ վախը ձեզ վերայ լինի, զգուշութեամբ գործեցէք. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ մօտ անիրաւութիւն, աչառութիւն եւ կաշառք առնել չկայ։

8Եւ Յովսափատը Երուսաղէմումն էլ դրաւ Ղեւտացիներից եւ քահանաներից եւ Իսրայէլի տոհմապետներից Տիրոջ իրաւունքի համար եւ դատելու համար, երբոր ետ էին դարձել Երուսաղէմ։

9Եւ նորանց պատուիրեց ասելով. Այսպէս արէք Տիրոջ վախովը հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով.

10Եւ ամեն մի դատ, որ գայ ձեզ մօտ ձեր եղբայրներիցը որ բնակվում են իրանց քաղաքներումը՝ թէ արիւնների համար թէ օրէնքի, թէ պատուիրանքի, թէ կանոնների եւ թէ իրաւունքների համար լինի, նորանց լուսաւորեցէք որ Տիրոջ դէմ յանցանք չգործեն, եւ որ բարկութիւն չգայ ձեզ վերայ եւ ձեր եղբայրների վերայ. Այսպէս արէք, եւ յանցաւոր չէք լինիլ։

11Եւ ահա Ամարիա մեծ քահանան ձեզ վերայ է Տիրոջ ամեն գործքումը, իսկ Յուդայի տան իշխան՝ Իսմայէլի որդի Զաբադիան՝ թագաւորի ամեն գործքումը. Եւ ոստիկանները՝ Ղեւտացիներն ձեր առաջից. Զօրացէք եւ գործեցէք, եւ Տէրը բարիի հետ կլինի։

Choose Translation

Switch translation for 2 Chronicles 19.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.