Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Thessalonians 3

:
Armenian - AA1896
1 Այսուհետեւ, եղբարք, աղօթք արէք մեզ համար, որ Տիրոջ խօսքն յառաջանայ, եւ ամեն տեղ փառաւորուի ինչպէս որ էլ ձեզ մօտ։
2 Եւ որ փրկուինք անօրէն եւ անզգամ մարդկանցից. որովհետեւ հաւատքն ամենի բան չէ։
3 Բայց Տէրը հաւատարիմ է, որ կ’հաստատէ ձեզ եւ կ’պահէ այն չարիցը։
4 Վստահութիւն ունինք ձեզ վերայ Տէրով, որ այն բաներն որ պատուիրեցինք ձեզ, եւ անում էք եւ կ’անէք էլ։
5 Իսկ Տէրը ուղղէ ձեր սրտերը դէպի Աստուծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։
6 Եւ պատուիրում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովն, որ ետ քաշուիք ամեն եղբայրից, որ անկարգ է վարվում. Եւ ոչ թէ այն պատուիրանքի պէս որ ընդունեց մեզանից։
7 Որովհետեւ դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս պէտք է ձեզ մեզ նմանիլ. որովհետեւ ձեր մէջ անկարգութիւնով չ’վարուեցանք։
8 Եւ ոչ էլ ձրի հաց կերանք մէկի մօտ, այլ ջանքով եւ աշխատանքով գիշեր եւ ցերեկ գործելով, որ ձեզանից մէկին ծանրութիւն չ’տանք։
9 Ոչ իբր թէ իշխանութիւն չ’ունինք, այլ որ մեր անձներն օրինակ տանք ձեզ որ մեզ նմանիք։
10 Որովհետեւ երբոր ձեզ մօտ էինք, սա էինք պատուիրում ձեզ, որ եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ։
11 Որովհետեւ ձեզանից ոմանց համար լսում ենք որ անկարգութիւնով են վարվում, բան չեն գործում, այլ հետաքրքիր ման են գալիս։
12 Այնպիսիներին պատուիրում ենք եւ աղաչում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսովը որ հանդարտութիւնով աշխատեն եւ իրանց հացն ուտեն։
13 Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց։
14 Եւ եթէ մէկը չ’հնազանդէ մեր խօսքին այս թղթովը, դուք նշանակեցէք նորան. եւ մի խառնուիք նորա հետ որ ամաչէ։
15 Բայց թշնամու պէս մի համարէք, այլ խրատեցէք նորան ինչպէս եղբայր։
16 Իսկ ինքը խաղաղութեան Տէրը տայ ձեզ խաղաղութիւնը ամեն ժամանակ, եւ ամեն կերպով. Տէրը ձեր ամենի հետ լինի։
17 Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքինն է, որ նշան է ամեն թղթերումը.
18 Այսպէս եմ գրում։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։