1 Samuel 29AA1896

1Եւ Փղշտացիները իրանց բոլոր բանակները ժողովեցին Ափեկ. Եւ իսրայէլացիները բանակ տուին Յեզրայէլի աղբիւրի մօտ։

2Եւ Փղշտացիների նախարարները անց էին կենում հարիւրաւորներովը եւ հազարաւորներովը. Եւ Դաւիթն եւ իր մարդիկը նորանց ետեւիցը անց էին կենում Անքուսի հետ։

3Եւ Փղշտացիների իշխաններն ասեցին. Այս Եբրայեցիներն ի՞նչ են։ Եւ Անքուսը Փղշտացիների իշխաններին ասեց. Սա Իսրայէլի թագաւոր Սաւուղի ծառա Դաւիթը չէ՞, որ այսչափ օրերից՝ կամ մանաւանդ այսչափ տարիներից ի վեր ինձ մօտ է. Եւ նորա այս կողմն անցած օրիցը մինչեւ այս օրը նորա վերայ ոչ մի բան չգտայ։

4Եւ Փղշտացիների իշխանները նորա վերայ բարկացան, եւ փղշտացիների իշխանները նորան ասեցին. Այդ մարդը ետ ուղարկիր, որ գնայ իր տեղը, ուր որ նորան դրիր, եւ մեզ հետ չիջնէ պատերազմի, մի գուցէ պատերազմի մէջ մեզ թշնամութիւն անէ. Որովհետեւ նա ի՞նչով պիտի հաշտուի իր տիրոջ հետ, չէ՞ որ այս մարդկանց գլուխներովը։

5Սա այն Դաւիթը չէ՞ որի համար կանայքը պար բռնելով եւ պատասխանելով ասում էին. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին։

6Եւ Անքուսը Դաւիթին կանչեց եւ նորան ասեց. Տէրը կենդանի է որ դու ուղիղ մարդ ես, եւ ինձ հետ բանակի մէջ մտնելդ ու դուրս գալդ իմ աչքին բարի է երեւում. Որովհետեւ ինձ մօտ եկած օրիցդ մինչեւ այս օրը քեզ վերայ մի չարութիւն չգտայ. Բայց նախարարների աչքին դու լաւ չես երեւում.

7Եւ հիմա ետ դարձիր եւ խաղաղութեամբ գնա, եւ Փղշտացիների նախարարների աչքին վատ երեւացածը մի անիր։

8Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Ես ի՞նչ եմ արել, եւ քո առաջիդ կանգնած օրից մինչեւ այս օրը ծառայիդ վերայ ի՞նչ գտար, որ ես չգնամ եւ իմ տէր թագաւորի թշնամիների հետ պատերազմ չանեմ։

9Եւ Անքուսը պատասխանեց եւ Դաւիթին ասեց. Գիտեմ որ դու իմ աչքերի առաջին Աստուծոյ հրեշտակի պէս լաւ ես երեւում, բայց Փղշտացիների իշխաններն ասում են թէ Նա մեզ հետ դուրս չգայ պատերազմի։

10Եւ հիմա առաւօտը կանուխ վեր կաց՝ դու եւ քո տիրոջ ծառաները՝ որոնք եկան քեզ հետ, եւ առաւօտը կանուխ վեր կացած լուսածագին գնացէք։

11Եւ Դաւիթն ինքը եւ իր մարդիկը առաւօտը կանուխ վեր կացան որ գնան, եւ Փղշտացիների երկիրը դառնան իսկ Փղշտացիները վեր ելան Յեզրայէլ։

Choose Translation

Switch translation for 1 Samuel 29.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.