1 Kings 4AA1896

1Եւ Սողոմոն թագաւորը թագաւոր էր բոլոր Իսրայէլի վերայ։

2Եւ սորանք են նորա իշխանները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանայ.

3Սիսայի որդիքը՝ Ելիքորէփը եւ Աքիան՝ ատենադպիրներ. Աքիլուդի որդի Յովսափատը՝ յիշատակաց դպիր.

4Յովիադայի որդի Բանեան՝ զօրագլուխ. Եւ Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ.

5Եւ Նաթանի որդի Ազարիան՝ գործակալների վերակացու. Եւ Նաթանի որդի Զաբուդը՝ նախարար եւ թագաւորի բարեկամ.

6Եւ Աքիսարը՝ պալատի հրամանատար, եւ Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկերի տեսուչ։

7Եւ Սողոմոնը տասնեւերկու գործակալներ ունէր բոլոր Իսրայէլի վերայ, որոնք կերակուր էին տալիս թագաւորին եւ նորա տանը. Տարին մէկ ամիս մէկինն էր լինում կերակուր տալը։

8Եւ սորանք են նորանց անունները, Եփրեմի սարումը Բենովրը։

9Մաքասում եւ Սաղաբիմում եւ բեթսամիւսում, եւ Ելօն-բեթանանում՝ Բենդակիրը։

10Արարովթում՝ Բենհեսեդը. Նորանն էր Սոքովը եւ բոլոր Ոփերի երկիրը։

11Բոլոր Դովրի գաւառում՝ Բենարինադաբը. Սողոմոնի աղջիկ Տափատը սորա կինն էր։

12Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքը եւ Մակեդդովը եւ բոլոր Բեթսանը որ Սարթանի մօտ է Յեզրայէլի տակին, Բեթսանից մինչեւ Աբէլմաուլայ մինչեւ Յեկմամի միւս կողմը։

13Բենգաբերը՝ Ռամովթ-գաղաադում. Նորանն էին Գաղաադում եղող Մանասեան Յայերի գիւղաքաղաքները. Նորանն էին Բասանում եղող Արգովբի գաւառը՝ վաթսուն մեծ պարսպաւոր եւ պղնձանիգ քաղաքները։

14Ադդովի որդի Աքինադաբը՝ Մանայիմը։

15Աքիմաասը՝ Նեփթաղիմը. Սա էլ կին էր առել իր համար Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։

16Քուսիի որդի Բաանան՝ Ասերի եւ Բաալօթի մէջ։

17Փարուայի որդի Յովսափատը՝ իսաքարի մէջ։

18Էլայի որդի Սեմէին՝ Բենիամինի մէջ։

19Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ Ամօրհացիների Սեհօն թագաւորի եւ բասանի Ովգ թագաւորի երկրումը. Եւ մէկ գործակալ էր այդ երկրում լինողը։

20Եւ Յուդան ու Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. Եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին։

21Եւ Սողոմոնն իշխում էր բոլոր թագաւորութիւններին Փղշտացիների երկրի վերայ Եփրատ գետից մինչեւ Եգիպտոսի սահմանը, սորանք ընծաներ էին բերում եւ ծառայում Սողոմոնին նորա կեանքի բոլոր օրերումը։

22Եւ Սողոմոնի մէկ օրուայ ռոճիկն էր երեսուն քոռ նաշիհ եւ վաթսուն քոռ ալիւր։

23Տասը գէր արջառ եւ քսան արօտական արջառ եւ հարիւր ոչխար բացի եղջերուներից, այծեամներից եւ վիթերից եւ գիրացրած հաւերից։

24Որովհետեւ նա իշխում էր Գետի այս կողմի բոլորին՝ Թափսայից մինչեւ Գազա, Գետի այս կողմի բոլոր թագաւորների վերայ, եւ խաղաղութիւն ունէր բոլոր իր շուրջը եղող ծառաներիցը։

25Եւ Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ Սողոմոնի բոլոր օրերումը։

26Եւ Սողոմոնը քառասուն հազար ախոռ ունէր իր կառքի ձիերի համար, եւ տասնեւերկու հազար ձիաւոր։

27Եւ այս գործակալները կերակուր էին տալիս Սողոմոն թագաւորին եւ Սողոմոն թագաւորի սեղանին ամեն մօտեցողներին՝ իւրաքանչիւրն իր ամսին առանց մի բան պակասեցնելու։

28Եւ գարին ու դարմանը ձիերի եւ երիվարների համար բերում էին նորանց եղած տեղը իւրաքանչիւրն իր կանոնովը։

29Եւ Աստուած Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ եւ սրտի լայնութիւն ծովի եզերքի աւազին պէս։

30Եւ Սողոմոնի իմաստութիւնը բոլոր արեւելցիների իմաստութիւնից եւ բոլոր Եգիպտոսի իմաստութիւնից շատ էր։

31Եւ նա ամեն մարդից իմաստուն էր, Եզրահեցի Եթանից, Մաւուլի որդիք՝ Եմանից, Քալքօլից եւ Դարդայից. Եւ նորա անունը դուրս եկաւ բոլոր շրջակայազգերի մէջ։

32Եւ նա երեք հազար առակ խօսեց, եւ նորա երգերն էին հազար ու հինգ։

33Եւ խօսեց ծառերի վերայ՝ Լիբանանի եղեւինից մինչեւ պատի վերայ բուսնող զոպան, նաեւ խօսեց կենդանիների եւ թռչունների եւ զեռունների ու ձկների վերայ։

34Եւ ամեն ազգերից գալիս էին Սողոմոնի իմաստութիւնը լսելու, երկրիս ամեն թագաւորներիցը, որ լսում էին նորա իմաստութիւնը։

Choose Translation

Switch translation for 1 Kings 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.