1 Corinthians 7AA1896

1Բայց այն բաների համար՝ որ ինձ գրեցիք, ասում եմ թէ Լաւ է մարդիս որ կնկայ չմօտենայ։

2Սակայն պոռնկութեան պատճառով՝ թող ամեն մարդ իր կինն ունենայ. եւ ամեն մէկ կին թող իր մարդն ունենայ։

3Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. եւ այնպէս էլ կինն իր մարդին։

4Կինն իր մարմնի վերայ իշխանութիւն չունի, այլ մարդը. այնպէս էլ մարդն իր մարմնի վերայ իշխանութիւն չունի, այլ կինը։

5Իրար մի զրկէք. բայց միայն իրար հետ միաբանուելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահութեան եւ՝՝ աղօթքի պարապուիք. եւ դարձեալ մէկտեղ դարձէք, որ սատանան չփորձէ ձեզ՝ ձեր անժուժկալութեան պատճառովը.

6Բայց այս թոյլ տալով եմ ասում, եւ ոչ թէ հրամանով։

7Որովհետեւ կամենում եմ՝ որ ամեն մարդ ինձ պէս լինէր. բայց ամեն մարդ իր յատուկ շնորհքն ունի Աստուածանից. մէկն այսպէս եւ միւսն այնպէս։

8Սակայն ամուրիներին եւ որբեւայրիներին ասում եմ, թէ Լաւ է նորանց համար՝ որ ինձ պէս մնան։

9Ապա եթէ ժուժկալութիւն չունին, թող ամուսնանան. որովհետեւ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վառուիլ։

10Բայց ամուսնացածներին պատուիրում եմ, ոչ թէ ես՝. Այլ Տէրը, որ կինը չբաժանուի իր մարդիցը։

11Ապա եթէ բաժանուի էլ, թող առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի. եւ որ մարդն էլ կինը չթողէ։

12Բայց ուրիշներին ես եմ ասում, ոչ թէ Տէրը. Եթէ մի եղբայր անհաւատ կին ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չթողէ։

13Եւ մի կին՝ որ անհաւատ մարդ ունի, եւ նա հաճի նորա հետ բնակուել՝ թող նորան չթողէ։

14Որովհետեւ անհաւատ մարդը սրբուած է կնկանովը, եւ անհաւատ կինը սրբուած է մարդովը. ապա թէ ոչ՝ ձեր որդիքը պիղծ կլինէին. բայց հիմա սուրբ են։

15Բայց եթէ անհաւատը բաժանվում է, թող բաժանուի. այսպիսի բաների մէջ մի եղբայր կամ քոյր գերի եղած չէ. Աստուած մեզ կանչեց խաղաղութեան մէջ։

16Որովհետեւ ի՞նչ գիտես, կին, գուցէ քո մարդը կապրեցնես. կամ ի՞նչ գիտես, մարդ, գուցէ քո կինը կապրեցնես.

17Միայն թէ ամեն մէկին ինչպէս Տէրը բաժին է տուել. ամեն մէկն ինչպէս Աստուած կանչեց նորան, այնպէս գնայ. եւ ես այնպէս եմ ամեն եկեղցիներումը պատուէր տալիս։

18Մէկը թլփատո՞ւած կանչուեցաւ, թող անթլփատ չձեւանայ. մէկը անթլփատութիւնո՞ւմ կանչուեցաւ՝ թող չթլփատուի.

19Թլփատութիւնն ոչինչ է, եւ անթլփատութիւնն ոչինչ. այլ Աստուծոյ պատուիրանքների պահելը։

20Ամեն մէկն՝ որ կոչումի մէջ որ կանչուեցաւ, նորանում կենայ։

21Ծառա՞յ կանչուեցար, հոգս մի անիր. բայց եթէ կարենաս ազատ էլ լինել՝ աւելի նա գործածիր։

22Որովհետեւ Տէրով կանչուած ծառան՝ Տիրոջ ազատն է. այնպէս էլ ազատ կանչուածը Քրիստոսի ծառայ է;

23Մեծ գնով գնուեցաք՝ մարդկանց ծառայ մի լինիք։

24Ամեն մէկն ինչ կոչումի մէջ որ կանչուեցաւ, եղբարք, թող նորանում մնայ Աստուծոյ առաջին։

25Բայց կոյսերի համար հրաման չունիմ Տէրիցը. միայն խրատ եմ տալիս ինչպէս Տէրիցը ողորմութիւն գտած՝ հաւատարիմ լինելու համար։

26Արդ ես համարում եմ թէ այսպէս լաւ է ներկայ նեղութեան պատճառով, որ լաւ է մարդին՝ այնպէս լինել։

27Կնկայ հետ կապուա՞ծ ես՝ մի աշխատիր արձակուելու. կնկանից արձակուա՞ծ ես՝ կին մի որոնիր։

28Բայց եթէ ամուսնանաս, չմեղանչեցիր. եւ եթէ մի կոյս ամուսնանայ, չմեղանչեց. միայն թէ այնպիսիները մարմնի նեղութիւն կունենան. իսկ ես խնայում եմ ձեզ։

29Բայց սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ, որ կին ունեցողներն էլ չունեցողների պէս լինէին.

30Եւ լաց լինողներն չլացողների պէս. եւ ուրախացողները չուրախացողների, եւ ծախու առնողները չունեցողների պէս.

31Եւ այս աշխարհքը գործածողները չար կերպով չգործածողների պէս. որովհետեւ այս աշխարհի կերպարանքն անցնում է։

32Բայց կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. չամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։

33Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։

34Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. չամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին։

35Միայն թէ՝ սա ես ձեր շահի համար եմ ասում. եւ ոչ թէ որ ձեզ համար որոգայթ գցեմ. այլ պարկեշտութեան համար՝ եւ առանց արգելքի Տիրոջը ծառայելու համար։

36Բայց եթէ մէկն ամօթ համարէ իր կոյսի համար՝ թէ չափահասութիւնից անցել է, եւ այնպէս պէտք է լինել, ինչ որ կամենում է թող անէ. չէ մեղանչում. թող ամուսնանան։

37Բայց նա՝ որ իր սրտի մէջ հաստատ է՝ եւ պէտք էլ չունի, նա իր կամքի վերայ իշխանութիւն ունի, եւ նա վճռեց իր սրտումն՝ որ իր կոյսը պահէ, նա լաւ է անում։

38Նոյնպէս եւ նա՝ որ իր կոյսը մարդի է տալիս, լաւ է անում, եւ նա՝ որ մարդի չէ տալիս, աւելի լաւ է անում։

39Կինը կապուած է օրէնքով քանի ժամանակ որ նորա մարդը կենդանի է. բայց եթէ նորա մարդը ննջէ, ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, միայն թէ Տէրով։

40Բայց էլ աւելի երանելի է թէ որ այնպէս կենայ՝ իմ խրատի պէս. այսպէս եմ համարում, թէ ես էլ ունիմ Աստուծոյ Հոգին։

Choose Translation

Switch translation for 1 Corinthians 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.