1 Corinthians 4AA1896

1Թող ամեն մարդ այսպէս համարէ մեզ՝ ինչպէս Քրիստոսի պաշտօնեաներ եւ Աստուծոյ խորհուրդների տնտեսներ։

2Արդ տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի։

3Բայց ինձ համար ոչինչ բան է՝ որ ձեզանից դատուիմ, կամ մարդկային դատաստանից. այլ ես իմ անձն էլ չեմ դատում։

4Որովհետեւ իմ անձի համար ես բան չգիտեմ. բայց սորանով չեմ արդարանում. որովհետեւ ինձ դատողը Տէրն է։

5Ուրեմն ժամանակից առաջ մի դատէք. մինչեւ Տէրը գայ՝ որ խաւարի ծածուկ բաները կբերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կյայտնէ, եւ այն ժամանակ ամեն մէկին գովասանք կլինի Աստուածանից։

6Այս բանը, եղբարք, իմ անձի եւ Ապողոսի վերայ օրինակ բերի ձեզ համար. որ մեզանից սովորէք գրուածիցն աւելի բան չխորհել. որ չլինի թէ մէկը մէկի վերայ հպարտանայ ընկերի պատճառովը։

7Որովհետեւ ո՞վ է քեզ որոշում. ի՞նչ ունիս դու՝ որ չես առել. եւ եթէ առել ես, ի՞նչու ես պարծենում չառածի պէս։

8Արդէն կշտացած էք, արդէն հարստացաք, առանց մեզ թագաւորեցիք եւ երանի թէ թագաւորէիք, որ մենք էլ ձեզ հետ թագաւորէինք։

9Որովհետեւ ինձ այսպէս է երեւում՝ թէ Աստուած մեզ առաքեալներիս շատ յետին արաւ՝ մահապարտների պէս. որովհետեւ աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ։

10Մենք յիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսումը. մենք տկար՝ իսկ դուք զօրաւոր. դուք փառաւորուած իսկ մենք անարգուած։

11Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծառաւում էլ, մերկ էլ գնում ենք եւ գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։

12Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. հալածում են եւ մենք համբերում ենք.

13Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։

14Ոչ թէ ձեզ ամաչեցնելով եմ այս գրում. այլ ինչպէս իմ սիրելի որդիներին խրատում եմ։

15Որովհետեւ թէեւ տասը հազար վարդապետներ ունենաք Քրիստոսումը, բայց ոչ թէ շատ հայրեր. վասնզի Քրիստոս Յիսուսում ես ծնեցի ձեզ աւետարանովը։

16Ուրեմն աղաչում եմ ձեզ՝ որ ինձ նմանող լինիք։

17Նորա համար Տիմոթէոսին ուղարկեցի ձեզ մօտ, որ իմ սիրելի եւ հաւատարիմ որդին է Տէրով. որ ձեզ յիշեցնէ իմ ճանապարհները՝ որ Քրիստոսումն են, ինչպէս ամեն տեղ ամեն եկեղեցիներումը սովորեցնում եմ։

18Մի քանիսը հպարտացել են իբր թէ ես չեմ գալ ձեզ մօտ։

19Բայց շուտով կգամ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ. եւ կհասկանամ ոչ թէ հպարտացածների խօսքերը, այլ զօրութիւնը։

20Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ թէ խօսքով է՝ այլ զօրութիւնով։

21Ի՞նչպէս էք կամենում, գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ սիրով եւ հեզութեան հոգով։

Choose Translation

Switch translation for 1 Corinthians 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.