1Ադամ, Սէթ, Ենովս,
2Կայնան, Մաղաղիէլ, Յարեդ,
3Ենովք, Մաթուսաղայ, Ղամէք,
4Նոյ, Սէմ, Քամ եւ Յաբեթ։
5Յաբեթի որդիքը՝ Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս։
6Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Ռիփաթ եւ Թորգոմա։
7Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսայ, Թարսիս, Կիտացիք եւ Ռոդացիք։
8Քամի որդիքը՝ Քուշ եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան։
9Եւ Քուշի որդիքը՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Ռեգմա եւ Սեբեթաքա. եւ Ռեգմայի որդիքը՝ Սաբա եւ Դեդան։
10Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց զօրաւոր լինել երկրի վերայ։
11Եւ Մեստրեմը ծնեց Լուդացիներին, Անամացիներին, Լաբացիներին, Նեփթուքացիներին,
12Պաթուրեսացիներին եւ Քասլուքացիներին (որտեղից որ դուրս եկան Փղշտացիք) եւ Կափթորացիներին։
13Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին եւ Քետին,
14Յեբուսացիին, Ամօրհացիին եւ Գերգեսացիին,
15Խեւացիին, Արուկեցիին, Ասենացիին, Արուադացիին,
16Սամարացիին, եւ Ամաթացիին։
17Սեմի որդիքը՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր եւ Մոսոք։
18Եւ Արփաքսադը ծնեց Սաղային, եւ Սաղան ծնեց Եբերին։
19Եւ Եբերին ծնուեցան երկու որդիք՝ մէկի անունը Փաղէկ, որովհետեւ նորա օրերումը երկիրը բաժանուեցաւ, իսկ նորա եղբօր անունը Յեկտան։
20Եւ Յեկտանը ծնեց Ելմովդադին եւ Սաղափին եւ Ասարմովթին եւ Յարաքին,
21Եւ Յադորամին, Ուզալին, Դեկլային,
22Եւ Գեբաղին, Աբիմիէլին եւ Սաբային,
23Եւ Ոփիրին, Եւիլային եւ Յոբաբին. սորանք ամենը Յեկտանի որդիքն են։
24Սէմ, Արփաքսադ, Սաղայ,
25Եբեր, Փաղէկ, Ռաքաւ,
26Սերուգ, Նաքովր, Թարայ,
27Աբրամ, որ նա ինքն է Աբրահամ։
28Աբրահամի որդիքը՝ Իսահակ եւ Իսմայէլ։
29Սորանք են նորանց ծնունդները. Իսմայէլի անդրանիկը Նաբէօթ, եւ Կեդար, եւ Ադբեէլ, Մաբսամ,
30Մասմա, Դումա, Մասսէ, Քոդադ,
31Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա. սորանք Իսմայէլի որդիքն են։
32Եւ Աբրահամի հարճի Քետուրայի որդիքը. նա ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովէին։ Եւ Յեկսանի որդիքը՝ Սափա եւ Դեդան։
33Եւ Մադիանի որդիքը՝ Գեփա, Ափէր, Ենովք, Աբիդա եւ Ելդադա. սորանք ամենքը Քետուրայի որդիքն են։
34Եւ Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիքը՝ Եսաւ եւ Իսրայէլ։
35Եսաւի որդիքը՝ Եղիփազ, Ռագուէլ, Յէուս, Յեգղօմ եւ Կորխ։
36Եւ Եղիփազի որդիքը՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենէզ, Թամնա եւ Ամաղէկ։
37Ռագուէլի որդիքը՝ Նահաթ, Զարա, Սամմա եւ Մեզա։
38Եւ Սէիրի որդիքը՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկօն, Անա, Դիսօն, Եսեր եւ Դիսան։
39Եւ Ղոտանի որդիքը՝ Քոռի եւ Հեմամ. եւ Ղոտանի քոյրը՝ Թամնա։
40Սոբաղի որդիքը՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո եւ Օնամ։ Եւ Սեբեգօնի որդիքը՝ Այիա եւ Անա։
41Անայի որդին՝ Դիսօն. եւ Դիսօնի որդիքը՝ Ամրան, Եսբան, Յեթրան եւ Քառան։
42Եսերի որդիքը՝ Բաղղան, Զաաւան և Յաական։ Դիսանի որդիքը՝ Հուս եւ Առան։
43Եւ սորանք են այն թագաւորները, որ թագաւորեցին Եդովմի երկրումը Իսրայէլի որդկանց վերայ մի թագաւոր թագաւորելուց առաջ. Բէովրի որդին Բաղա. եւ նորա քաղաքի անունն էր Դենհաբա։
44Եւ Բաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բոսրացի Զարայի որդի Յոբաբը։
45Եւ Յոբաբը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Թեմանացիների երկրից Հուսամը։
46Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Բադադի որդի Ադադը, որ Մովաբի դաշտումը կոտորեց Մադիանացիներին, եւ նորա քաղաքի անունն էր Աւիթ։
47Եւ Ադադը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Մասրեկացի Սամաղան։
48Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Գետի Ռոբովթացի Սաւուղը։
49Եւ Սաւուղը մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Աքբորի որդի Բաաղանանը։
50Եւ Բաաղանան մեռաւ, եւ նորա տեղը թագաւոր եղաւ Ադադը եւ նորա քաղաքի անունն էր Փոքով, եւ նորա կնկայ անունն էր Մետաբեէլ՝ դուստր Մեզաաբի աղջիկ Մատրեթի։
51Եւ Ադադը մեռաւ։ Եւ Եդովմի իշխաններն էին՝ Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթաթ իշխան. Ողիբամա իշխան.
52Էլա իշխան, Փինօն իշխան,
53Կենէզ իշխան, Թեմնա իշխան Մաբզար իշխան, Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան։ Սորանք են Եդովմի իշխանները։