Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

1 John 2

:
Armenian - AA1896
1 Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չ’մեղանչէք, եւ եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին։
2 Եւ նա քաւութիւն է մեր մեղքերի համար. եւ ոչ միայն մերինների բայց բոլոր աշխարհքի էլ։
3 Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։
4 Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։
5 Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։
6 Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։
7 Եղբայրներ, ոչ թէ մի նոր պատուիրանք եմ գրում ձեզ, այլ հին պատուիրանքը որ սկզբիցն ունէիք եւ հին պատուիրանքն այն խօսքն է որ լսեցիք սկզբիցը։
8 Դարձեալ նոր պատուիրանք եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նորանում եւ ձեզանում. որ խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն երեւում է։
9 Ով որ ասում է, թէ լոյսի մէջ է եւ իր եղբօրն ատում է, մինչեւ հիմա խաւարի մէջ է։
10 Նա որ իր եղբօրը սիրում է, լոյսի մէջ է մնում, եւ գայթակղութիւն չ’կայ նորանում։
11 Բայց նա որ իր եղբօրն ատում է, խաւարումն է, եւ խաւարի մէջ է ման գալիս, եւ չ’գիտէ թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրեց նորա աչքերը։
12 Գրում եմ ձեզ, որդեակներ, որ ձեր մեղքերը թողուած են ձեզ նորա անունի համար։
13 Գրում եմ ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. գրում եմ ձեզ, երիտասարդներ, որ դուք յաղթեցիք չարին։
14 Գրում եմ ձեզ, մանկունք, որ ճանաչեցիք Հօրը. գրեցի ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք նորան որ սկզբիցն է. Գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զօրաւոր էք. Եւ Աստուծոյ խօսքը բնակվում է ձեզանում, եւ դուք յաղթել էք չարին։
15 Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։
16 Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։
17 Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան։
18 Որդեակներ, վերջի ժամանակն է, եւ ինչպէս լսեցիք թէ Նեռը գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է։
19 Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն։
20 Եւ դուք օծութիւն ունիք այն սուրբիցը եւ ամեն բան գիտէք։
21 Չ’գրեցի ձեզ իբր թէ ճշմարտութիւնը չ’գիտէք, այլ թէ գիտէք նորան, եւ՝ թէ ամեն ստութիւն այն ճշմարտութիւնիցը չէ։
22 Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում Հօրը եւ Որդուն։
23 Ամեն ով որ Որդուն ուրանում է, Հօրն էլ չ’ունի. նա որ Որդուն դաւանում է, Հօրն էլ ունի։
24 Արդ այն որ դուք լսեցիք սկզբիցը, թող բնակուէ ձեզանում. եթէ բնակուէ ձեզանում այն որ սկզբիցը լսեցիք, դուք էլ կ’բնակուէք Որդու եւ Հօր մէջ։
25 Եւ սա է այն խոստմունքը որ նա աւետարանեց մեզ, այսինքն յաւիտենական կեանքը։
26 Այս բաները գրեցի ձեզ՝ ձեզ մոլորեցնողների մասին։
27 Եւ այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. եւ դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում։
28 Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը։
29 Եթէ գիտէք որ նա արդար է, կ’իմանաք թէ ամեն ով որ արդարութիւն է անում, նորանից է ծնուած։