Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 4

:
Armenian - AA1896
1 Թող ամեն մարդ այսպէս համարէ մեզ՝ ինչպէս Քրիստոսի պաշտօնեաներ եւ Աստուծոյ խորհուրդների տնտեսներ։
2 Արդ տնտեսների մէջ այն է պահանջվում որ մէկը հաւատարիմ գտնուի։
3 Բայց ինձ համար ոչինչ բան է՝ որ ձեզանից դատուիմ, կամ մարդկային դատաստանից. այլ ես իմ անձն էլ չեմ դատում։
4 Որովհետեւ իմ անձի համար ես բան չգիտեմ. բայց սորանով չեմ արդարանում. որովհետեւ ինձ դատողը Տէրն է։
5 Ուրեմն ժամանակից առաջ մի դատէք. մինչեւ Տէրը գայ՝ որ խաւարի ծածուկ բաները կբերէ էլ լոյսի մէջ, եւ սրտերի խորհուրդները կյայտնէ, եւ այն ժամանակ ամեն մէկին գովասանք կլինի Աստուածանից։
6 Այս բանը, եղբարք, իմ անձի եւ Ապողոսի վերայ օրինակ բերի ձեզ համար. որ մեզանից սովորէք գրուածիցն աւելի բան չխորհել. որ չլինի թէ մէկը մէկի վերայ հպարտանայ ընկերի պատճառովը։
7 Որովհետեւ ո՞վ է քեզ որոշում. ի՞նչ ունիս դու՝ որ չես առել. եւ եթէ առել ես, ի՞նչու ես պարծենում չառածի պէս։
8 Արդէն կշտացած էք, արդէն հարստացաք, առանց մեզ թագաւորեցիք եւ երանի թէ թագաւորէիք, որ մենք էլ ձեզ հետ թագաւորէինք։
9 Որովհետեւ ինձ այսպէս է երեւում՝ թէ Աստուած մեզ առաքեալներիս շատ յետին արաւ՝ մահապարտների պէս. որովհետեւ աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ։
10 Մենք յիմար ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսումը. մենք տկար՝ իսկ դուք զօրաւոր. դուք փառաւորուած իսկ մենք անարգուած։
11 Մինչեւ այս օրուայ ժամը սովում էլ ենք՝ ծառաւում էլ, մերկ էլ գնում ենք եւ գլխներս զարկվում էլ է եւ աստանդական ման ենք գալիս։
12 Եւ աշխատում ենք մեր ձեռքերովը գործելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. հալածում են եւ մենք համբերում ենք.
13 Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. ինչպէս աւելուք եղանք աշխարհքին՝ ամենի ջնջոց լինելով մինչեւ հիմա։
14 Ոչ թէ ձեզ ամաչեցնելով եմ այս գրում. այլ ինչպէս իմ սիրելի որդիներին խրատում եմ։
15 Որովհետեւ թէեւ տասը հազար վարդապետներ ունենաք Քրիստոսումը, բայց ոչ թէ շատ հայրեր. վասնզի Քրիստոս Յիսուսում ես ծնեցի ձեզ աւետարանովը։
16 Ուրեմն աղաչում եմ ձեզ՝ որ ինձ նմանող լինիք։
17 Նորա համար Տիմոթէոսին ուղարկեցի ձեզ մօտ, որ իմ սիրելի եւ հաւատարիմ որդին է Տէրով. որ ձեզ յիշեցնէ իմ ճանապարհները՝ որ Քրիստոսումն են, ինչպէս ամեն տեղ ամեն եկեղեցիներումը սովորեցնում եմ։
18 Մի քանիսը հպարտացել են իբր թէ ես չեմ գալ ձեզ մօտ։
19 Բայց շուտով կգամ ձեզ մօտ, եթէ Տէրը կամենայ. եւ կհասկանամ ոչ թէ հպարտացածների խօսքերը, այլ զօրութիւնը։
20 Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ թէ խօսքով է՝ այլ զօրութիւնով։
21 Ի՞նչպէս էք կամենում, գաւազանո՞վ գամ ձեզ մօտ, թէ սիրով եւ հեզութեան հոգով։