1 Corinthians 16
1 Բայց այն տուրք ժողովելու կողմանէ՝ որ սուրբերի համար է, ինչպէս Գաղատացիների եկեղեցիներին պատուիրեցի, այնպէս էլ դուք արէք։
2 Ամեն մէկ միաշաբաթ օրերը ձեզանից ամեն մէկը թող իրան մօտ հաւաքէ՝ ինչ որ կյաջողուի։
3 Որ չլինի թէ երբոր գամ, այն ժամանակ ժողովելը լինի. բայց երբոր գամ՝ որոնց որ թղթերով ընտրեցիք, նորանց կուղարկեմ՝ որ ձեր ընծան տանեն Երուսաղէմ։
4 Եւ եթէ ինձ էլ արժան լինի գնալ, թող ինձ հետ գնան։
5 Բայց ձեզ մօտ կգամ՝ երբ որ Մակեդոնիայի միջովն կանցնիմ. որովհետեւ Մակեդոնիայի միջովը ման կգամ։
6 Եւ կարելի է որ ձեզ մօտ կմնամ՝ կամ թէ ձմեռը կանցնեմ. որ դուք ինձ ճանապարհ դնէք՝ որտեղ որ գնալու լինեմ։
7 Որովհետեւ չեմ կամենում որ ձեզ հիմա անցնողի պէս տեսնեմ. հոյս ունիմ որ մի ժամանակ ձեզ մօտ կենամ, եթէ Տէրը հրամայէ։
8 Բայց հիմա Եփեսոսումն եմ կենում՝ մինչեւ Պենտէկոստէն։
9 Վասնզի մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ, եւ հակառակողները շատ են։
10 Հիմա եթէ Տիմոթէոսը գայ, նայեցէք որ անվախ լինի ձեզ մօտ. որ Տիրոջ գործն է գործում, ինչպէս որ ես էլ։
11 Արդ մէկը չանարգէ նորան. եւ խաղաղութիւնով ճանապարհ դրէք նորան՝ որ ինձ մօտ գայ. որ սպասում եմ նորան եղբայրների հետ։
12 Իսկ Ապողոս եղբօր համար գիտացէք, որ շատ աղաչեցի նորան որ ձեզ մօտ գայ եղբայրների հետ. բայց ամենեւին կամք չունէր որ հիմա գար. բայց կգայ երբոր յարմար ժամանակ կունենայ։
13 Արթուն եղէք, հաստատ կացէք հաւատքումը. արիացէք եւ ուժովացէք։
14 Ձեր բոլոր բաները թող սիրով լինին։
15 Աղաչում եմ ձեզ, եղբարք, գիտէք Ստեփանի տունը, որ Աքայեցիների առաջին պտուղն է, եւ իրանց անձերը սուրբերի ծառայութեան նուիրեցին.
16 Որ դուք էլ հնազանդ լինիք այնպիսիներին, եւ այն ամենին, որ գործի եւ աշխատանքի ընկեր են։
17 Ուրախ եղայ Ստեփանի եւ Փորտունատի եւ Աքայիկոսի գալու համար, որ նորանք ձեր պակասութիւնը լցրին։
18 Որովհետեւ իմ եւ ձեր հոգուն հանգիստ տուին. ուրեմն ճանաչեցէք այնպիսիներին։
19 Բարեւ են տալիս ձեզ Ասիացիների եկեղեցիները. շատ բարեւ են տալիս ձեզ Տէրով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան այն եկեղեցու հետ՝ որ նորանց տանն է։
20 Բարեւ են տալիս ձեզ բոլոր եղբարքը. բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով։
21 Իմ Պօղոսի ձեռքի բարեւն է։
22 Եթէ մէկը Տէր Յիսուսին չսիրէ, անիծուած լինի. մարան աթա։
23 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի։
24 Եւ իմ սէրը ձեր ամենի հետ Քրիստոս Յիսուսումն. Ամէն։