Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Song of Solomon 8

:
Armenian - 2018
1 Երանի՜ թե ինձ եղբայր լինեիր՝ մորս ստինքը ծծած. քեզ դրսում գտնեի, համբուրեի, ու ինձ չանարգեին։
2 Քեզ կտանեի, կմտցնեի իմ մոր տունը, դու ինձ կսովորեցնեիր. քեզ իմ հոտավետ գինուց կխմեցնեի, իմ նռան օշարակից։
3 Նրա ձախ ձեռքը թող գլխիս տակ լիներ, իսկ աջը գրկեր ինձ։
4 Երդվեցնում եմ ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք իմ սիրուհուն, մինչև որ ինքը չբարեհաճի։
5 Ո՞վ է սա, որ բարձրանում է անապատից՝ հենված իր սիրեկանին։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. քեզ քո մայրն այնտեղ հղացավ, այնտե՛ղ հղացավ քեզ քո ծնողը։
6 Ինձ կնիքի պես սրտիդ վրա՛ դիր, կնիքի պես՝ քո բազուկի վրա, որովհետև մահվան պես զորավոր է սերը. դժոխքի պես դաժան է եռանդը. նրա կայծերը բոցավառ կրակի կայծերի պես են։
7 Առատ ջրերը սերը չեն կարող հագեցնել, և գետերը նրան չեն ընկղմի. եթե մի մարդ սիրո համար իր տան ամբողջ ունեցվածքը տա, անարգելով կանարգեն նրան։
8 Մենք մի քույր ունենք, որ ստինքներ չունի. նրա համար խոսված օրը ի՞նչ անենք մեր քրոջ համար։
9 Եթե նա պարիսպ է, նրա վրա արծաթե մի զրահ, աշտարակ շինենք, և եթե նա դուռ է, նրան եղևնափայտի տախտակով պատենք։
10 Ես պարիսպ եմ, և իմ ստինքներն աշտարակների նման են. ուրեմն նրա աչքերում խաղաղություն գտածի պես կլինեմ։
11 Սողոմոնը Բաղաամոնում մի այգի ուներ. այդ այգին հանձնեց պահապաններին. ամեն մեկը նրա պտղի դիմաց հազար արծաթ էր բերելու։
12 Իմ այգին, որ իմն է, իմ առջևում է. հազարը քեզ, ո՛վ Սողոմոն, իսկ երկու հարյուրը՝ նրա պտուղը պահողների համար։
13 Ո՛վ պարտեզների մեջ նստող, ընկերներդ լսում են քո ձայնը. «Ի՛նձ էլ թույլ տուր լսել»։
14 Վազի՛ր, ո՛վ իմ սիրեկան, նմա՛ն եղիր այծյամին կամ եղնիկների ձագին համեմաբույր սարերի վրա։