Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Song of Solomon 6

:
Armenian - 2018
1 «Ո՞ւր է գնացել քո սիրեկանը, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ո՞ւր է դարձել քո սիրեկանը, որ քեզ հետ նրան փնտրենք»։
2 Իմ սիրեկանն իջել է իր պարտեզը՝ համեմունքների ածուների մոտ՝ թափառելու պարտեզներում և շուշաններ քաղելու։
3 Ես իմ սիրեկանինն եմ, և իմն է իմ սիրեկանը, որ սնվում է շուշանների մեջ։
4 Ո՛վ իմ սիրուհի, գեղեցիկ ես դու Թերսայի պես, դուրեկան ես Երուսաղեմի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։
5 Աչքերդ ինձանից դարձրո՛ւ, որովհետև նվաճում են ինձ. մազերդ Գաղաադից իջնող այծերի հոտի են նման։
6 Ատամներդ լվացարանից դուրս եկող մաքիների հոտի են նման, որոնք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և մի ամուլ չկա նրանց մեջ։
7 Այտերդ քողիդ տակ կիսած նռան նման են։
8 Վաթսունն են թագուհիները, և ութսուն՝ հարճերը, և օրիորդներին թիվ չկա։
9 Մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը. նա իմ մոր միակն է, իրեն ծնողի ընտրյալը։ Աղջիկները տեսան նրան և երանի տվեցին նրան, թագուհիներն ու հարճերն էլ գովաբանեցին նրան։
10 Այդ ո՞վ է, որ նայում է արշալույսի պես, գեղեցիկ է լուսնի նման, վճիտ՝ արեգակի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։
11 Ես ընկուզենիների պարտեզն իջա, որպեսզի հովտի դալարները տեսնեմ, նայեմ, թե ծլարձակե՞լ է արդյոք որթատունկը, թե՞ ծաղկել են նռնենիները։
12 Ես չգիտեի, իմ հոգին ինձ իմ ազնվական ազգի կառքերում էր դրել։
13 Դարձի՛ր, դարձի՛ր, ո՛վ Սուլամիթ, դարձի՛ր, դարձի՛ր, որպեսզի տեսնենք քեզ։ Ինչո՞ւ պիտի նայենք Սուլամիթին, ինչպես Մահանայիմի պարին։