Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Acts 28

:
Armenian - 2018
1 Երբ փրկվեցինք, այն ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մելիտե էր։
2 Տեղացիները մեր հանդեպ բացառիկ մարդասիրություն ցույց տվեցին. խարույկ վառեցին, մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։
3 Երբ Պողոսը շատ չոր փայտեր էր հավաքել և կրակի վրա էր դնում, տաքությունից մի իժ դուրս եկավ ու նրա ձեռքից կախվեց։
4 Երբ տեղացիները տեսան նրա ձեռքից կախված սողունին, միմյանց ասացին. «Այս մարդը հաստատ մարդասպան է, որ ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան չթողեց, որ ապրի»։
5 Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, և իրեն ոչ մի վատ բան չպատահեց։
6 Իսկ նրանք սպասում էին, որ նա կուռչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ Երբ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին և ասացին. «Սա մի աստված է»։
7 Այդ տեղի շրջակայքում գտնվում էին կղզու Պոպլիոս անունով գլխավորի գյուղերը։ Նա մեզ երեք օրով սիրով իր մոտ ընդունեց։
8 Այնպես եղավ, որ Պոպլիոսի հայրը ջերմով ու արյունալուծից հիվանդացել, պառկել էր։ Պողոսը նրա մոտ մտավ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բժշկեց նրան։
9 Երբ այս պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին և բժշկվում։
10 Նրանք մեծ հանդիսավորությամբ մեզ պատվեցին, և երբ մեկնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։
11 Երեք ամիս հետո բարձրացանք մի նավ, որ ձմեռել էր այդ կղզում։ Այն ալեքսանդրիական էր և դիոսկուրյանների նշանն ուներ։
12 Սիրակուսա իջնելով՝ երեք օր այնտեղ մնացինք։
13 Այնտեղից պտույտ գործելով՝ հասանք Ռեգիոն։ Երբ մեկ օր հետո հարավի քամին փչեց, երկու օրում հասանք Պոտիոլոս,
14 որտեղ և գտանք եղբայրների, որոնք խնդրեցին, որ յոթ օր իրենց մոտ մնանք։ Այնուհետև եկանք Հռոմ։
15 Եվ այնտեղից եղբայրները, մեր մասին լսած լինելով, մեզ ընդառաջ ելան մինչև Ապպիոսի առևտրի պալատն ու Երեք պանդոկները։ Երբ Պողոսը նրանց տեսավ, Աստծուն գոհություն հայտնեց ու քաջալերվեց։
16 Երբ Հռոմ մտանք, Պողոսին հրամայվեց իր պահապան զինվորի հետ առանձին մնալ։
17 Երեք օր հետո Պողոսը հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ նախնյաց ավանդույթներին հակառակ ոչինչ չգործած՝ Երուսաղեմից կալանավորված՝ հռոմեացիների ձեռքը մատնվեցի։
18 Նրանք ինձ դատելուց հետո կամեցան բաց թողնել, որովհետև իմ մեջ մահապատժի արժանի ոչ մի հանցանք չկար։
19 Բայց երբ հրեաներն առարկում էին, ստիպված եղա կայսրին դիմել. ոչ թե որ իմ ազգին ամբաստանելու բան ունեի։
20 Այս պատճառով է, որ այժմ խնդրեցի ձեզ տեսնել ու խոսել, որովհետև Իսրայելի հույսի համար եմ ես այս շղթայով կապված»։
21 Իսկ նրանք ասացին նրան. «Մենք քո վերաբերյալ Հրեաստանից ո՛չ նամակ ենք ստացել, ո՛չ էլ եղբայրներից որևէ մեկը եկել ու քո մասին վատ բան է պատմել կամ խոսել։
22 Բայց կցանկանայինք քեզանից լսել, թե ի՛նչ ես կարծում, որովհետև այդ աղանդի մասին մեզ հայտնի է, որ ամենուրեք դրա դեմ հակաճառություն կա»։
23 Նրա հետ որոշակի օր նշանակելուց հետո բազում մարդիկ եկան նրա օթևան, որոնց վկայում էր Աստծու արքայության մասին և առավոտից մինչև երեկո նրանց համոզում Հիսուսի մասին Մովսեսի օրենքով ու մարգարեներով։
24 Ոմանք հավատում էին նրա խոսքերին, իսկ ոմանք չէին հավատում։
25 Եվ իրար հետ համաձայնության չգալով՝ հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի միջոցով մեր հայրերի հետ լավ խոսեց
26 և ասաց. "Գնա՛ այս ժողովրդի մոտ և ասա՛. "Դուք կլսեք, բայց չեք հասկանա, և կնայեք, բայց չեք տեսնի։
27 Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացել է, և իրենց ականջներով ծանր են լսում և իրենց աչքերը փակել են, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն ու սրտով չիմանան, դարձի չգան, և ես չբժշկեմ նրանց" ։
28 Արդ թող ձեզ հայտնի լինի, որ Աստծու փրկությունը ուղարկվեց հեթանոսներին, և նրանք էլ կլսեն»։
29 ...
30 Եվ Պողոսն ամբողջ երկու տարի ապրեց իր ծախսով և ընդունում էր բոլոր իր մոտ եկողներին։
31 Քարոզում էր Աստծու արքայությունը և ամենայն համարձակությամբ անխափան ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։