Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Thessalonians 1

:
Armenian - 2018
1 Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ մեր Հայր Աստծով ու Տեր Հիսուս Քրիստոսով.
2 շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։
3 Եղբայրնե՛ր, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։
4 Այնպես որ մենք Աստծու եկեղեցիներում ձեզանով պարծենում ենք ձեր համբերության ու հավատի համար ձեր բոլոր հալածանքների և նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։
5 Դա Աստծու արդար դատաստանի նշանն է, որպեսզի դուք Աստծու արքայությանն արժանի լինեք, որի համար էլ չարչարվում եք։
6 Քանի որ արդար է Աստծու առաջ ձեզ նեղություն պատճառողներին հատուցել նեղությամբ,
7 իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ
8 բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի Ավետարանին չեն հնազանդվում.
9 նրանք պատիժ կկրեն՝ հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու նրա փառավոր զորությունից
10 այն օրը, երբ գա փառավորվելու իր սրբերի և հիացմունքի արժանանալու բոլոր հավատացյալների մեջ, որովհետև մեր վկայությունը կհաստատվի ձեր մեջ այդ օրը։
11 Ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում ենք, որ մեր Աստվածը ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը և իր զորությամբ իրագործի ձեր բոլոր բարի ցանկություններն ու այն գործը, որ ծնում է հավատը,
12 որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզանով փառավորվի, դուք էլ՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։