Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 5

:
Armenian - 2018
1 Եվ Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին. «Ահա, մենք քո ոսկորն ենք ու քո մարմինը։
2 Սրանից շատ առաջ, երբ Սավուղը թագավոր էր մեզ վրա, պատերազմի ժամանակ դու էիր Իսրայելին առաջնորդողը, և Տերը քեզ ասաց. “Դու ես հովվելու Իսրայելի իմ ժողովրդին և դու ես իշխան լինելու Իսրայելի վրա”»։
3 Եվ Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը Քեբրոնում Տիրոջ առաջ դաշինք կնքեց նրանց հետ, և նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա։
4 Երեսուն տարեկան էր Դավիթը, երբ դարձավ թագավոր, և թագավորեց քառասուն տարի։
5 Յոթ տարի և վեց ամիս Քեբրոնում թագավորեց Հուդայի վրա և երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա։
6 Եվ թագավորն իր մարդկանցով գնաց Երուսաղեմ՝ այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ. և խոսեցին Դավթի հետ ու ասացին. «Չես մտնի այստեղ. քեզ հենց կույրերն ու կաղերը կհեռացնեն»՝ մտածելով, թե Դավիթը չի կարողանա մտնել այնտեղ։
7 Բայց Դավիթը վերցրեց Սիոնի բերդը (սա Դավթի քաղաքն է)։
8 Եվ Դավիթն այդ օրն ասաց. «Ով կոտորի հեբուսացիներին և հասնի ջրանցքին, թող նա կույրերին ու կաղերին էլ կոտորի, որոնք ատելի են Դավթի համար։ Դրա համար էլ ասում են՝ “Կույրն ու կաղը չպետք է մտնեն Տիրոջ տունը”»։
9 Եվ Դավիթը բնակվեց այդ բերդում և այն անվանեց Դավթի քաղաք. և Դավիթը նրա շուրջը կառույցներ շինեց՝ Մելոնից դեպի ներս։
10 Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Զորությունների Տեր Աստվածը նրա հետ էր։
11 Տյուրոսի թագավոր Քիրամը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, հյուսներ և որմնադիրներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։
12 Այդ ժամանակ Դավիթն իմացավ, որ Տերն իրեն թագավոր է հաստատել Իսրայելի վրա և բարձրացրել է իր թագավորությունը՝ Իսրայելի իր ժողովրդի համար։
13 Եվ Դավիթը Քեբրոնից գալուց հետո Երուսաղեմից ուրիշ հարճեր ու կանայք էլ առավ, և Դավթին ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնվեցին։
14 Սրանք են Երուսաղեմում ծնված նրա տղաների անունները՝ Սամաա, Սովբաբ, Նաթան,
15 Սողոմոն, Հեբաար, Եղիսուա, Նափեկ,
16 Հափիե, Եղիսամա, Եղիադա և Եղիփաղետ։
17 Փղշտացիները լսեցին, որ Դավթին թագավոր են օծել Իսրայելի վրա, և բոլոր փղշտացիները վեր կացան, որ Դավթին փնտրեն։ Սակայն Դավիթն իմացավ այդ և իջավ բերդը։
18 Փղշտացիները եկան և տարածվեցին Ռափայինների հովտում։
19 Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ փղշտացիների դեմ. նրանց կմատնե՞ս իմ ձեռքը»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման պիտի մատնեմ քո ձեռքը»։
20 Այդ ժամանակ Դավիթը գնաց Բաաղփարասին. Դավիթը զարկեց նրանց այն տեղում և ասաց. «Տերը իմ ձեռքով կոտորեց իմ թշնամիներին, ինչպես ջրերն են թումբը քանդում»։ Դրա համար էլ այդ տեղի անունը կոչվեց Բաաղփարասին ։
21 Փղշտացիները թողեցին իրենց կուռքերը, իսկ Դավիթն ու իր մարդիկ վերցրին դրանք։
22 Եվ փղշտացիները դարձյալ վեր կացան և եկան ու տարածվեցին Ռափայինների հովտում։
23 Երբ Դավիթը Տիրոջը հարցրեց, Տերն ասաց. «Վեր մի՛ գնա, այլ անցի՛ր նրանց թիկունքը և թթենիների կողմից հարձակվի՛ր նրանց վրա։
24 Եվ երբ թթենիների կատարներից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ շարժվի՛ր առաջ, որովհետև այդ ժամանակ Տերը պիտի դուրս գա քո առջև, որ ջարդի փղշտացիների բանակը»։
25 Եվ Դավիթն արեց այնպես, ինչպես Տերը հրամայեց իրեն, և փղշտացիներին ջարդեց Գաբայից մինչև Գազեր։