Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 20

:
Armenian - 2018
1 Այնտեղ Բենիամինի ցեղից անպետք մի մարդ պատահեց՝ անունը Սաբեե, Բոքորի որդին։ Նա փող փչեց և ասաց. «Մենք ո՛չ բաժին ունենք Դավթի մոտ և ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, ամեն մարդ թող գնա իր վրանը»։
2 Իսրայելի բոլոր մարդիկ Դավթից հետ քաշվեցին և հետևեցին Բոքորի որդի Սաբեեին. բայց Հուդայի մարդիկ իրենց թագավորի հետ մնացին՝ Հորդանանից մինչև Երուսաղեմ։
3 Եվ Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Եվ այն տասը հարճերին, որ թագավորը թողել էր իր տունը պահելու համար, վերցրեց և նրանց պահեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց չգնաց նրանց մոտ, և նրանք փակված մնացին մինչև իրենց մահվան օրը՝ ապրելով իբրև որբևայրիներ։
4 Եվ թագավորն ասաց Ամեսայիին. «Հուդայի մարդկանց երեք օրվա մեջ կանչի՛ր ինձ մոտ և դո՛ւ էլ ներկայացիր այստեղ»։
5 Եվ Ամեսային գնաց Հուդայի մարդկանց կանչելու, բայց ուշացավ թագավորի դրած ժամանակից։
6 Այն ժամանակ Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորի որդի Սաբեեն Աբիսողոմից ավելի մեծ չարիք պիտի դառնա մեզ համար։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին և հետապնդի՛ր նրան, որ իր համար պարսպապատ քաղաքներ չգտնի և թաքնվի մեր աչքից»։
7 Եվ Հովաբի մարդիկ, քերեթիներն ու փելեթիները և բոլոր քաջ մարդիկ Երուսաղեմից դուրս եկան՝ Բոքորի որդի Սաբեեին հալածելու։
8 Երբ նրանք Գաբավոնում եղած մեծ քարի մոտ էին, Ամեսային նրանց դիմաց ելավ. Հովաբը հագել էր իր զինվորական հանդերձը, վրայից գոտևորել էր սուրը, որն իր պատյանով կապած էր մեջքին, մինչ նա առաջ էր գնում, սուրը դուրս եկավ և ցած ընկավ։
9 Եվ Հովաբն ասաց Ամեսայիին. «Առո՞ղջ ես, եղբա՛յր իմ»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքից, որ համբուրի նրան։
10 Բայց Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը սրով զարկեց նրա փորին ու փորոտիքը թափեց գետին և կրկնելու կարիք չունեցավ, և Ամեսային մեռավ, իսկ Հովաբն ու իր եղբայր Աբեսսան գնացին հետապնդելու Բոքորի որդի Սաբեեին։
11 Եվ Հովաբի պատանիներից մեկը կանգնել էր Ամեսայիի մոտ և ասում էր. «Ով սիրում է Հովաբին, և ով Դավթի հետ է, թող գնա Հովաբի ետևից»։
12 Իսկ Ամեսային թավալվում էր ճանապարհի վրա, արյան մեջ։ Եվ երբ այդ մարդը տեսավ, որ ամբողջ զորքը կանգ առավ, Ամեսայիին վերցրեց ճանապարհից, գցեց արտի մեջ և նրան ծածկեց մի շորով, որովհետև տեսավ, որ ամեն եկող կանգնում էր նրա մոտ։
13 Հենց որ նա վերցվեց ճանապարհից, բոլորն էլ գնացին Հովաբի ետևից՝ Բոքորի որդի Սաբեեին հետապնդելու։
14 Իսկ Սաբեեն անցել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ մինչև Աբել և Բեթմաաքա, բոլոր բերացիներիով, որոնք հավաքվել էին և ընկել նրա ետևից։
15 Նրանք եկան ու պաշարեցին Բեթմաաքայի Աբելը, հողաբլուր շինեցին քաղաքի առաջ, որը բարձրացավ պարսպի դեմ, և ամբողջ զորքը, որ Հովաբի հետ էր, աշխատում էր քանդել պարիսպը՝ այն խորտակելու համար։
16 Այդ քաղաքից իմաստուն մի կին աղաղակեց. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, և աղաչում եմ, Հովաբին ասացե՛ք. “Մոտեցի՛ր այստեղ, որ խոսեմ քեզ հետ”»։
17 Հովաբը մոտեցավ նրան, և կինն ասաց. «Դո՞ւ ես Հովաբը»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր աղախնիդ խոսքերը». և նա ասաց. «Լսում եմ»։
18 Եվ կինն այսպես ասաց. «Առաջ այսպիսի խոսք էին ասում. “Թող Աբելում անպայման հարցնեն, այնուհետև վերջացնեն”։
19 Ես Իսրայելի խաղաղարարներից ու հավատարիմներից եմ, իսկ դու ուզում ես մի մայրաքաղաք ոչնչացնել Իսրայելի մեջ. ինչո՞ւ բնաջնջես Տիրոջ ժառանգությունը»։
20 Հովաբը պատասխանեց և ասաց. «Քա՜վ լիցի, քա՜վ լիցի ինձ, թե բնաջնջեմ կամ քանդեմ։
21 Բանն այդպես չէ, այլ մի մարդ կա Եփրեմի սարից, անունը՝ Սաբեե. Բոքորի որդին իր ձեռքը բարձրացրել է Դավիթ թագավորի դեմ. տվե՛ք միայն նրան, և կգնամ այս քաղաքից»։ Եվ կինն ասաց Հովաբին. «Ահա նրա գլուխը կգցվի քեզ մոտ, պարսպի այդ կողմը»։
22 Եվ այդ կինը գնաց ամբողջ ժողովրդի մոտ, իր իմաստությամբ խոսեց, և նրանք կտրեցին Բոքորի որդի Սաբեեի գլուխը և գցեցին Հովաբի մոտ. նա փող փչեց, զորքը ցրվեց քաղաքի մոտից, և ամեն մարդ գնաց իր վրանը, իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ։
23 Հովաբը Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիադայի որդի Բանեան՝ քերեթիների և փելեթիների վրա։
24 Ադորամը տաժանակիր աշխատողների վերակացուն էր, Աքիլուդի որդի Հոսափատը գրագրությունների քարտուղարն էր։
25 Սուան ատենադպիրն էր, Սադովկը և Աբիաթարը քահանաներ էին,
26 իսկ հայիրացի Իրասն էլ Դավթի քահանան էր։