Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Chronicles 14

:
Armenian - 2018
1 Աբիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ասան։ Նրա օրոք երկիրը տասը տարի հանգիստ մնաց։
2 Ասան բարի և ուղիղ գործեր արեց իր Տեր Աստծու աչքի առաջ։
3 Նա վերացրեց օտար զոհասեղաններն ու Բարձր տեղերը, կոտրատեց արձանները և կտրտեց աստարովթները։
4 Նա հրամայեց Հուդային, որ փնտրեն իրենց հայրերի Տեր Աստծուն և կատարեն նրա օրենքն ու պատվիրանները։
5 Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց Բարձր տեղերն ու խունկի սեղանները, և թագավորությունը հանգստություն գտավ նրա առաջ։
6 Հուդայում նա պարսպապատ քաղաքներ կառուցեց, որովհետև երկիրը հանգիստ էր, և այդ տարիներին պատերազմ չկար նրա դեմ, քանի որ Տերը նրան հանգստություն էր տվել։
7 Ասան Հուդայի մարդկանց ասաց. «Կառուցենք այս քաղաքները, դրանք շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով ու նիգերով. երկիրը տակավին մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Տեր Աստծուն, փնտրեցինք նրան, և նա մեզ հանգստություն տվեց բոլոր կողմերից»։ Նրանք կառուցեցին և հաջողություն ունեցան։
8 Ասան Հուդայում վահան և նիզակ կրող երեք հարյուր հազար զորք ուներ, իսկ Բենիամինում՝ ասպար կրող և աղեղ քաշող երկու հարյուր ութսուն հազար զորք։ Սրանք բոլորը զորավոր քաջեր էին։
9 Եթովպացի Զարան մեկ միլիոն զորքով և երեք հարյուր մարտակառքով նրանց դեմ ելավ ու եկավ մինչև Մարեսա։
10 Ասան դուրս եկավ նրա դիմաց, և նրանք պատերազմի համար շարվեցին Մարեսայի Սեփաթա ձորում։
11 Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, քեզ համար մի մեծ բան չէ թե՛ հզորին, թե՛ տկարին օգնելը. օգնի՛ր մեզ, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք քեզ ենք ապավինել և քո անունով ենք եկել այս բազմության դեմ։ Ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը. թող մարդը քեզանից ուժեղ չլինի»։
12 Եվ Տերը եթովպացիներին հարվածեց Ասայի և Հուդայի առաջ, ու եթովպացիները փախան։
13 Ասան և նրա հետ եղող բանակը նրանց հալածեցին մինչև Գերարա, և եթովպացիներից ընկան, այնպես որ նրանցից կենդանի մնացող չեղավ, որովհետև նրանք ջարդվեցին Տիրոջ առաջ և նրա բանակի առաջ, և շատ մեծ ավար վերցրին։
14 Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։
15 Նրանք ավերեցին նաև հովիվների վրաններն ու քշեցին տարան բազում ոչխարներ և ուղտեր ու վերադարձան Երուսաղեմ։