Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 11

:
Armenian - 2018
1 Ռոբովամը եկավ Երուսաղեմ և Հուդայի ու Բենիամինի տնից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր ռազմիկներ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորությունը ետ դարձնեն Ռոբովամին։
2 Տիրոջ խոսքը եղավ Աստծու մարդ Սեմայիային՝ ասելով.
3 «Խոսի՛ր Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայում ու Բենիամինում գտնվող բոլոր իսրայելացիների հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը.
4 "Վեր մի՛ ելեք և մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ. ամեն մարդ թող վերադառնա իր տունը, որովհետև ինձնի՛ց եղավ այս բանը"”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա գնալուց։
5 Ռոբովամը բնակվեց Երուսաղեմում և պարսպապատ քաղաքներ կառուցեց Հուդայի մեջ,
6 այսինքն՝ կառուցեց Բեթլեհեմը, Ետամը, Թեկուեն,
7 Բեթսուրը, Սոքովը, Ոդողոմը,
8 Գեթը, Մարեսան, Զիփը,
9 Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան,
10 Սարաան, Այեղոնը և Քեբրոնը, որոնք Հուդայի ու Բենիամինի մեջ պարսպապատ քաղաքներ էին։
11 Նա դրանց պարիսպներն ամրացրեց, զորապետներ դրեց դրանց մեջ և ուտելիքի, ձեթի ու գինու շտեմարաններ։
12 Վահաններ ու նիզակներ դրեց յուրաքանչյուր քաղաքում և խիստ ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանը եղան։
13 Ամբողջ Իսրայելում գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր սահմաններից հավաքվեցին նրա մոտ,
14 որովհետև ղևտացիները թողնում էին իրենց ագարակներն ու իրենց կալվածքները և գնում էին Հուդա ու Երուսաղեմ, քանի որ Հերոբովամն ու նրա որդիները նրանց դուրս էին անում Տիրոջ քահանայությունից։
15 Նա իր համար քահանաներ նշանակեց Բարձր տեղերի, սատիրների և հորթերի արձանների վրա, որ ինքն էր շինել։
16 Նրանցից հետո Իսրայելի բոլոր ցեղերից Երուսաղեմ եկան մարդիկ, որոնք սրտանց փնտրում էին Իսրայելի Տեր Աստծուն, որպեսզի զոհեր մատուցեն իրենց հայրերի Տեր Աստծուն։
17 Նրանք երեք տարվա ընթացքում զորացրին Հուդայի թագավորությունը, հզորացրին Սողոմոնի որդի Ռոբովամին, որովհետև այդ երեք տարիներին գնում էին Դավթի և Սողոմոնի ճանապարհով։
18 Ռոբովամը կին առավ Դավթի որդի Հերիմոթի դուստր Մայելեթին և Հեսսեի որդի Եղիաբի դուստր Աբիքելին։
19 Նա Ռոբովամի համար որդիներ ծնեց՝ Հեուսին, Սամարիային և Զաամին։
20 Դրանից հետո Ռոբովամը կին առավ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սաղոմիթին։
21 Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային ավելի էր սիրում իր բոլոր կանանցից և հարճերից (որովհետև նա ուներ տասնութ կին և վաթսուն հարճ, որոնցից ունեցավ քսանութ տղա և վաթսուն աղջիկ)։
22 Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլխավոր նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև ուզում էր նրան թագավոր դարձնել։
23 Նա խելացիություն արեց և իր որդիներից ոմանց ցրեց Հուդայի և Բենիամինի բոլոր երկրներում, բոլոր պարսպապատ քաղաքներում և նրանց տվեց ապրուստի առատ պաշար և շատ կանայք ուզեց նրանց համար։