Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Timothy 2

:
Armenian - 2018
1 Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար,
2 թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք,
3 որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծու առաջ,
4 որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության ճանաչմանը հասնեն։
5 Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը,
6 որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Այդպիսին է վկայությունը, որ եղավ իր ժամանակներում,
7 որի համար ես կարգվեցի քարոզիչ ու առաքյալ (ճշմարիտ եմ ասում, չեմ ստում), հեթանոսների վարդապետ՝ հավատով ու ճշմարտությամբ։
8 Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։
9 Նույն կերպ էլ կանայք թող իրենց զարդարեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ. ոչ թե պճնվեն մազի հյուսքերով կամ ոսկյա կամ մարգարտյա զարդերով կամ թանկարժեք զգեստներով,
10 այլ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։
11 Կինը թող սովորի հանդարտությամբ, ամենայն հնազանդությամբ։
12 Կնոջը թույլ չեմ տալիս, որ ուսուցանի, ոչ էլ ամուսնուն իշխի. այլ լուռ մնա։
13 Որովհետև նախ Ադամն ստեղծվեց, և հետո՝ Եվան։
14 Եվ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով հանցանք գործեց։
15 Սակայն նա կփրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ։