Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 8

:
Armenian - 2018
1 Կուռքերին զոհաբերված մսի վերաբերյալ գիտենք, բոլորս ենք այդ մասին տեղյակ. գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ ամրացնում։
2 Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի, թե ինչպե՛ս պետք է գիտենալ։
3 Իսկ ով սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։
4 Արդ կուռքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է, և որ ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն մեկից։
5 Թեպետ կան այսպես կոչված «աստվածներ» թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր,
6 բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար, և կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։
7 Սակայն բոլորն այս գիտությունը չունեն, որովհետև ոմանք մինչև հիմա էլ կուռքերին զոհաբերված միսը խղճմտանքով ուտում են, և նրանց խղճմտանքը, տկար լինելով, պղծվում է։
8 Բայց ուտելիքը չէ մեզ Աստծու առաջ կանգնեցնելու. եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա, և եթե չուտենք, ոչնչով չենք պակասի։
9 Միայն թե զգո՛ւյշ եղեք, որ ձեր այդ ազատությունը տկարների համար գայթակղություն չդառնա։
10 Որովհետև եթե մեկը քեզ, որ այդ գիտությունն ունես, մեհյանում սեղան նստած տեսնի, չէ՞ որ նրա խղճմտանքը, որ տկար է, զոհաբերված միսն ուտելու համարձակություն կստանա։
11 Եվ քո գիտության պատճառով կկորչի այն տկար եղբայրը, որի համար Քրիստոսը մեռավ։
12 Եվ այսպես, եղբայրների դեմ մեղանչելով ու այն տկարների խղճմտանքին հարվածելով՝ Քրիստոսի դեմ մեղք եք գործում։
13 Ուստի եթե կերակուրն իմ եղբորը գայթակղեցնում է, ես հավիտյան միս չեմ ուտի, որ իմ եղբորը չգայթակղեցնեմ։